Լրահոս
Օրվա լրահոսը

«Միհրան Պողոսյանը չի գալիս, որ չբռնեն, եկավ՝ կնալա Նիկոլը, hո ախմախ չի հելնի գա». Սեյրան Սարոյան

Օգոստոս 20,2019 16:14

Ինչպես հայտնի է, ԱԺ-ում ստեղծվել է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ:

Այսօր ասուլիսում լրագրողները նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանին հարցրեցին, թե ի՞նչ կարծիք ունի այդ հանձնաժողովի մասին, որովհետեւ ասում են՝ դավադրություններ են եղել այդ պատերազմի ժամանակ ու պետք է պարզվի: Սարոյանը պատասխանեց, որ կերեւա, Քոչարյանը լուրջ մարդ է ու գիտի ինչ է անում: Նա ասաց, որ իրեն չեն հրավիրել այդ հանձնաժողով, ոչ հրամանատար է եղել, ապրիլյան պատերազմի օրերին էլ առաջնագծում է եղել՝ Քելբաջար, զինվորի հետ խրամատ է մտել:

Հարցին՝ կարո՞ղ է դավադրություն լինել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն էլ դրա մասին խոսում էր՝ Սարոյանը պատասխանեց. «Թուրքին հավատացողը թուրքից վատն է, միլիոն ու կես կոտորին, էլի էս ազգի գլուխը չմտավ, որ թուրքը մեզ թշնամի է»:

Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ հետախուզությունը ապրիլյան պատերազմի հետ կապված տվյալներ է ունեցել, ինչո՞ւ է այդ դեպքում պատերազմը եղել՝ Սարոյանը պատասխանեց, որ ամեն օր էլ կուտակումներ լինում են, զորքը հանում են մի տեղից, մի տեղ է կուտակում: Ըստ Սարոյանի, թուրքը վստահ է եղել իր ուժերի վրա, որ մտնելու են ու մաքրելով գնան, չեն պատկերացրել, որ 18 տարեկան երեխաները կռիվ կտան ու կպահեն սահմանը. «Քոչարյան Անդոյին ճանաչելով՝ ես էնքան հանգիստ եմ, որ ինքը մինչեւ վերջ էթալու է ու ճիշտը հելնի ասի: Ոչ մեկին ոչ շառ կանի, ոչ մուտիլովկա, ոչ էլ չեղած տեղից բան կմոգոնի»:

Խոսելով բանակի խնդիրների մասին՝ նա ասաց, որ սոված զինվոր կյանքում չի տեսել: Դիտարկմանը, որ Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է՝ նա պատասխանեց. «Է, ի՞նչ անեմ, էն վախտ գլխավոր շտաբի պետն է եղել, բա ե՞ս պիտի մեղավոր լինեմ»:

Խոսելով առհասարակ գեներալների՝ կոռուպցիոն սկանդալներում ներքաշված լինելու մասին, հարց եղավ՝ նորմա՞լ է, որ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրում ՌԴ-ից՝ Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ես չեմ հավատում, որ Միհրան Պողոսյանը նման բան է արել: Չի գալիս, որ չբռնեն, եկավ՝ կնալա Նիկոլը, hո ախմախ չի՝ հելնի գա»:

Լրագրողներին հետաքրքրում էր՝ Սարոյանն իր գործունեության ընթացքում արե՞լ է մի բան, որի համար ԱԱԾ-ն կարող է գալ իր հետեւից էլ, գեներալը պատասխանեց, որ արդեն մեկ տարի է անցել, այս ընթացքում բոլորը խոշորացույցի տակով անցել են ու եթե մի բան գտնեին՝ կգային. «Մի բան էլ կբերին կպցնին ինձի, եթե լիներ: Էն վախտ, երբ Հանրապետականն էր, ասում էին՝ ալան-թալան է, ես ասեցի՝ էդ կաստրուլկից բան չեմ կերել»:

Նա գտնում է, որ հիմա Նիկոլ Փաշինյանին օգնել է պետք, իշխանություններին խանգարողներ կան, որովհետեւ պաշտոնից այդքան հեշտ չեն ազատվում. «Դրանցից շատերը իրանց տան զուգարանի թուղթ էլ առած չկային»: Ինչ վերաբերում է իրեն՝ նա ասաց, որ իր «քյարն» այն է եղել, որ ամբողջ կյանքում «օձ ու կարիճների մեջ ապրել» է:

Հարցին՝ գո՞հ եք Փաշինյանի կառավարությունից՝ Սեյրան Սարոյանը պատասխանեց, որ եթե կարգուկանոն է մտցնում, իհարկե, գոհ է. «ԱԺ-ում բացի ինձնից ո՞վ էր բարեւ տալիս Նիկոլին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031