Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Քաղաքապետը պետք է շնչի այս գարշահոտը, որ հասկանա՝ ինչ է նշանակում, երբ երեխան առավոտյան արթնանում է, ասում՝ չիշիկ ունեմ, մայրն ասում է՝ կոյուղուց օգտվել չենք կարող». Սոնա Աղեկյան

Օգոստոս 20,2019 16:02

«Երեկոյան ստուգելու ենք՝ արդյոք Աղյուսագործների փողոցում կոյուղաջրի հարցը լուծվե՞լ է»,- քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի դիմաց հայտարարեց Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը:

Ինչպես առավոտյան ՀՀ-ում ԵՄ գրասենյակի առաջ Սոնա Աղեկյանը հայտարարեց, Աղյուսագործների 86 հասցեից կոյուղաջուր են վերցրել և բերել քաղաքապետարան, որպեսզի գարշահոտը շնչի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը Սոնա Աղեկյանին հորդորեց կոյուղաջուրը դնել քաղաքապետարանի շենքի առաջ, Սոնա Աղեկյանն ասաց, որ ուզում է անձամբ հանձնել քաղաքապետին, որպեսզի նա «վայելի» գարշահոտը, այնուհետև հավելեց. «Կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանը, ինչպես նախորդ ակցիաների ժամանակ է եկել և կոյուղաջուրը տարել, այնպես էլ հիմա թող գա»:

Ի վերջո, Սոնա Աղեկյանը համաձայնեց քաղաքապետարանի ետնամուտքի մուտ թողնել կոյուղաջուրը: Արթուր Մկրտչյանն էլ տեղեկացրեց. «Վեոլիա ջրի» և կոյուղագծի սեփանակատիրոջ հետ բանակցություններ են տարվում, բարդ տեխնիկական և ինժեներական խնդիրներ կան։ Բնակիչներին լրացուցիչ տեղեկություն կտրվի»:

Հիշեցնենք՝ Աղյուսագործների 86 հասցեի բնակիչները օգոստոսի 16-ին ներկայացրել էին, որ իրենց տան կոյուղին անցնում է այն հատվածով, որտեղ դատավորի ընտանիքը տուն է կառուցել: Նրանք պնդում էին. «Կոյուղագիծն անցնում է Ռոստոմի հետնամասում գտնվող հողամասով: Դատավորներ Ելենա Սողոմոնյանի, Հարություն Մանուկյանի տներն են, իրենք ամբողջական աղյուսներով խցափակել են կոյուղին: Մեկ անգամ թույլ են տվել աղյուսները բացել, բայց հիմա ասում են՝ թույլ չենք տալիս, որ բացեք. սա մեր տարածքն է: Քաղաքապետարանի հետ համաձայնության են եկել, որ կոյուղին իրենց տարածքով անցնի»:

Սոնա Աղեկյանը վրդովվեց՝ քաղաքապետն տեղեկացված էր խնդրի մասին, սակայն գերադասեց թաքնվել և չգալ, անձամբ ծանոթանալ այդ խնդրին. «Քվե աղերսելիս նա խոստացել էր, որ Երևանի բնակիչների բոլոր խնդիրներին ականջալուր է լինելու անձամբ, լուծումներ տրամադրելու: Այստեղ մենք արձանագրում ենք, որ մեզ պարտադրված Երևանի քաղաքապետը չի կարողանում կատարել, կարծես իրավունք չունի կատարել իր պարտականությունները: Ուստի պետք է շնչի այս գարշահոտը հասկանա, թե ինչ է նշանակում, երբ երեխան առավոտյան արթնանում է, ասում է՝ չիշիկ ունեմ, մայրը նրան ասում է՝ հարևանն ասել է, որ այսօր կոյուղուց օգտվել չեք կարող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031