Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանն ասուլիս էր հրավիրել:
Ասուլիսի ընթացքում նա տեղեկություն տվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի մասին:
Հայտնի է, որ Սեյրան Սարոյանը Սուրիկ Խաչատրյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է: Ուստի լրագրողների հարցին, թե ինչ եկել է ԱՄՆ-ից, որտեղ բուժման նպատակով էր մեկնել, Սուրիկ Խաչատրյանի հետ հանդիպե՞լ է: Ի պատասխան՝ Սարոյանը տեղեկացրեց, որ Սուրիկ Խաչատրյանը հիմա Եվրոպայում է. «Շատ վատ առողջական վիճակում է, օպերացիա է տարել, թողեք էդ մարդն իրա մահով մեռնի, գործ չունեք, մեղք է, մինչեւ հիմա կոմայից դուրս չի եկել: Սիրտը թազա օպերացիա արեցին, կլապանը փակվել էր, լավ է` Փարիզում է եղել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ