Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախարարությունը աշխատանքներ է իրականացնում ցմահ դատապարտյալներին օրենսդրորեն ընձեռված հնարավորությունները գործնականում իրացնելու ուղղությամբ. Ռուստամ Բադասյան

Օգոստոս 20,2019 15:40

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ շրջայց կատարել կառույցի տարածքում, հետևել քրեակատարողական հիմնարկում ընթացող վերանորոգման աշխատանքներին:

Հիշեցնենք, որ Կառավարությունն ամիսներ առաջ վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար կապիտալ վերանորոգման նպատակով 270 միլիոն դրամ հատկացրեց «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Սևան»  ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման համար:

Արդարադատության նախարարը ծանոթացել է նաև դատապարտված և կալանավորված անձանց պահման պայմաններին, դատապարտյալների առողջության առաջնային պահպանման համար ՔԿՀ-ում առկա հնարավորություններին, սննդի պատրաստման պայմաններին, զրուցել դատապարտյալների հետ:

Ցմահ դատապարտյալները նախարար Բադասյանի հետ զրույցում բարձրացրել են վաղաժամկետ ազատման ինստիտուտը կատարելագործելու և  ռեժիմների փոփոխության հարցերը, ինչին ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ Նախարարությունը աշխատանքներ է իրականացնում ցմահ դատապարտյալներին օրենսդրորեն ընձեռված հնարավորությունները գործնականում իրացնելու ուղղությամբ:

Շրջայցին ներկա են եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը և ԱՆ ՔԿԾ պետի տեղակալ Վահե Պապոյանը:

 

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031