Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Սուտի շուխուռ է». Սեյրան Սարոյանը չի հավատում, որ Սերժ Սարգսյանին ձերբակալելու են. «Հենա մեկին բռնել ենք, ի՞նչ հասցրինք, որ երկրորդին էլ բռնենք»

Օգոստոս 20,2019 15:31

ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը նախկինում լրագրողներին վստահեցնում էր, որ ոչ մի կերպ չի պատկերացնում՝ Աշոտյանը ո՞նց կարող է ընդդիմություն լինել, Աշոտյանից ի՞նչ ընդդիմություն: Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները գեներալին հարցրեցին՝ հիմա Աշոտյանը վա՞տ ընդդիմություն է: Նա պատասխանեց. «Տեղերը փոխվել են: Էն վախտ Նիկոլն էր քլնգում, հիմա Աշոտյանն է քլնգում: Վատ չի քլնգում, քեզ ասեմ, շատ էլ լավ խոսում է: Ինչքան բաց տեղ տենան՝ պիտի խոսան»:

Սարոյանը «նոր Հայաստանում» անելիքներ է տեսնում. «Պիտի մթնոլորտը փոխենք, դարձնենք թավշյա… Խոսում են՝ Պիպոն ու Սեյրանը իրար հետ լավ չեն, Պիպոն ու Տիկոն իրար հետ լավ չեն: Կեղտոտ խոսակցություն, չեն էլ իմանում՝ ինչ բարեկամական կապեր ունեն իրար հետ: Պիպոյի ամենամոտ ընկերները, որ առավոտից իրիկուն իրար հետ են, 4-5 հոգի են, էն էլ իմ տղա Աշոտի բաջանաղներն են: Կամ սաղ իրար քավոր-սանիկ են կամ բարեկամ»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալման մասին լուրին՝ Սեյրան Սարոյանն ասաց, որ չի հավատում. «Հենա մեկին բռնել ենք, ի՞նչ հասցրինք, որ երկրորդին էլ բռնենք: Սուտի շուխուռ է»: Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, ձերբակալեն, ի՞նչ կանեք, բողոքի ցույցեր կանե՞ք հանուն Սերժ Սարգսյանի, որովհետեւ առաջ ասում էիք՝ պիտի Աստծուն խնդրենք, որ հանկարծ Սերժ Սարգսյանը «չփոշմանի» ու անպայման առաջադրվի վարչապետ: Սարոյանը պատասխանեց, որ հիմա էլ է ասում, բայց բողոքի ցույց անել չի պատրաստվում. «Ես փողոց հելնո՞ղ եմ արա քո համար, ես կյանքում չեմ հելնի»:

Հարցին՝ փաստորեն, համ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, համ էլ Նիկոլ Փաշինյանից գո՞հ եք՝ պարոն Սարոյանը պատասխանեց. «Ես վերջին հարցազրույցում ասի՝ կուզենամ, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի նման արտաքին քաղաքականություն կարա տանի: Էսօր էլ եմ ասում: Եթե Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի նման կարողանա արտաքին քաղաքականություն տանի, մենք շատ լավ ենք լինելու»:

Նա ասաց, որ այս քանի օրը պիտի հանդիպի Փաշինյանի հետ, նրա հետ նորմալ, ընկերական հարաբերություններ ունի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031