Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նորագույն պատմությունը շարադրվել է սկզբնաղբյուրների հիման վրա. պատմության դասագրքերի վերաբերյալ. Ա1+

Օգոստոս 20,2019 14:22

Դասագրքերի հնարավոր վերախմբագրման համար վեց հոգանոց աշխատանքային խումբ է ձևավորվել։ Այդ մասին այսօր նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը։

Նա, ինչպես նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, պատմաբան Էդիկ Գևորգյանը, ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի պատմության ուսուցիչ Տաթև Սարդարյանն անդրադառնում են պատմության դասագրքերի վերախմբագրման հարցին։

Բովանդակային առումով, ըստ փոխնախարարի, փոփոխություններ չեն նախատեսվում։

Անդրադառնալով 2008 թվականի ընտրությունների, մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ պատմության դասագրքերի շարադրմանը՝ պատմության ինստիտուտի տնօրենն ասաց, որ չի կարելի ամբողջ պատասխանատվությունը դնել պատմաբանների վրա, և որ հեղինակները նշել են, այդ տարիներին իշխանությունների նկատմամբ ժողովրդի մի մասի անվստահության մասին։

Էդիկ Գևորգյանն իր հերթին նշեց, որ ՀՀ նորագույն պատմությունը շարադրել է սկզբնաղբյուրների հիման վրա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031