Լրահոս
Օրվա լրահոսը

«էն վախտ էդ նամակները որ տեսանք, սաղ ազգով շոկի մեջ էինք, սաղս էմոցիաների մեջ էինք, հիմա սաղդ տենում եք». Սարոյանը Մանվել Գրիգորյանի հարցով դիմել է Փաշինյանին

Օգոստոս 20,2019 14:02

Այսօր ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը Էջմիածնում իր տանը ասուլիս էր հրավիրել: Նա ասաց, որ գեներալներին պախարակում են: Լրագրողների հարցին, թե ո՞ւմ նկատի ունի՝ նա արձագանքեց. «Ո՞ւմը չէ, մեկին ցույց տաք, էդ մեկի անունը հանենք արանքից»: Նրա խոսքով՝ «Ես նոր եկել եմ, իմ տունը նստած, գրում են՝ գեներալը ճողոպրեց, գեներալը թռավ, գեներալը փախավ: Լավ, ամոթ է: Հա, սենսացիա եք անում, լավ եք անում, բայց ճիշտը պիտի գրվի»:

Հարցին՝ Մանվել Գրիգորյանը պախարակված գեներա՞լ է՝ նա պատասխանեց. «Ի՞նչ վիճակում է հիմա Մանվել Գրիգորյանը»: Թե փոխե՞լ է իր վերաբերմունքը Մանվել Գրիգորյանի նկատմամբ՝ Սեյրան Սարոյանն այսպես պատասխանեց. «Հեսա դատարանները կորոշեն, էլի, կհասկանանք:  Ճիշտ է, էն վախտ էդ նամակները որ տեսանք, սաղ ազգով շոկի մեջ էինք, սաղս էմոցիաների մեջ էինք, հիմա սաղդ տենում եք: Հեսա դատարանում է գործը»:

Հարցին՝ այսինքն, դուք շոկի մեջ էիք, հիմա դո՞ւրս եք եկել՝ նա պատասխանեց. «Հա, իհարկե, դուրս եմ եկել, որովհետեւ փաստեր կան արդեն, հետո կպարզվի, թե էդ որտեղի՞ց հայտնվավ էդտեղ»:

Հարցին՝ այսինքն, դուք գտնում եք, որ Մանվել Գրիգորյանը մեղավորություն չունի՞՝ նա պատասխանեց. «Դատարանը կորոշի հեսա: Իմ ասած փաստերից կա, որ «վոբշըմ» հլը կճշտվի, թե էդ ո՞նց հայտնվավ էդտեղ, սաղ պարզաբանվելու է»:

Սեյրան Սարոյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել է ու փորձել է միջնորդել, որ այնպես անի, հանկարծ Մանվել Գրիգորյանը չմեռնի. «Առողջությունը էդ մարդու…հանկարծ չմեռնի բերդում, լինենք խայտառակ: Շատ վատ է: Ասենք, Մանվելը որ գնաց իրանց տուն, էդ բերդում չեղավ, ո՞ւր պիտի փախնի, կարո՞ղ է փախնի երկրից»:

Թե ինչ է պատասխանել վարչապետը Սարոյանի խնդրանքին ի պատասխան՝ գեներալն այսպես փոխանցեց. «Ասաց՝ գեներալ ջան, կա քննություն, կան մարդիկ, կա բժշկություն, եթե կտենանք, որ իրոք վատ է, լավ չի, հիվանդ է, էդ հարցին կփորձենք ուրիշ ձեւի լուծում տալ»:

Լրագրողները հակադարձեցին՝ ասում եք՝ ո՞ւր պիտի փախնի Մանվելը, բայց իր տղան՝ Արմանը, հետախուզման մեջ է՝ Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Արմանը շարքային տղա է, ուր ուզի կեթա: Հիմա իմ տղան՝ ես ու Զարզանդը մե՞կ ենք, հա՞: Զարզանդն ուր ուզի՝ կեթա կապրի, շարքային տղա է իրա համար: Էթում եմ բուժման, ասում եք՝ գեներալը փախավ գնաց Ամերիկա, հետ եմ գալիս, հիմա էլ տնից եք փախցնում: Լսեք, երեխեք ջան, հիմա ո՞նց ապրենք մենք՝ տյեմ բոլեե էս մի տարի է տեսել եք՝ ես ոչ մի բանի չեմ խառնվում: Իմ հիվանդությունն էլ ինձ հերիք է: Ես 30 տարի ծառայել եմ էս ազգին: Հանգիստ ապրենք մեր համար: Ոչ ես, ոչ իմ տղերքը ոչ մի բանի չենք խառնվում, հանգիստ փորձում ենք մեր համար ապրենք՝ ոնց որ ՀՀ ամեն մի քաղաքացի: Բայց մարդիկ կան, որ չեն սթրվում: Հիմա դուք, որպես ինձ հարազատ մարդիկ, խնդրում եմ ճշտեք՝ էս անպետք ինֆորմացիա տարածողներն ովքե՞ր են»: Լրագրողներն ասացին, որ այդ հարցով պետք է դիմեք իրավապահ մարմիններին: Գեներալի արձագանքն այսպիսին էր. «Այ ես ըտենց մա՞րդ եմ միթամ, հա, հեսա գնացի բողոք գրե՞մ»:

Լրագրողները մեկ առ մեկ թվարկեցին նախկին գործիչներին, որոնք «փախել» են քննությունից՝ Միհրան Պողոսյան, Արամ Հարությունյան՝ Սեյրան Սարոյանն արձագանքեց, որ չեն փախել, գնացել ու չեն եկել. «Ուրիշ բան է, որ փախել են, ուրիշ բան է, որ մարդիկ գնացել են: Մարդիկ երեւում է իրենց ճիշտն ունեն, էդ հարցերը հետո իրանց պիտի տանք, եթե մեղավոր չի՝ ինչի՞ է փախել, ուրեմն մեղավոր է, չէ՞»:

Հարցին՝ հիմա դուք դա որակում եք՝ «գնալ, չգա՞», թե՞ փախնել՝ Սարոյանը պատասխանեց. «Գնալ չգալ»:

Հարցին՝ բա որ այդպես Մանվել Գրիգորյանն էլ գնա ու չգա՝ Սեյրան Սարոյանը պատասխանեց կարճ. «Չի էթա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031