Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեդա Սաֆարյան. Ալիկ Սարգսյանը, Գեւորգ Մհերյանը եւ այլք զբաղված են եղել հետին թվով նոր զեկուցագրեր պատրաստելով, զբաղված են եղել ապացույցներ խառնելով. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 20,2019 12:30

Արդեն երկու ամսից ավելի է, ինչ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ, սակայն մինչ այս պահը նոր քննություն չի իրականացվել։ Սույն թեմայի վերաբերյալ հարցերին է պատասխանել Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։

– Տիկին Սաֆարյան, ծանոթացել եք գործի նյութերին, այնտեղ, ըստ նախաքննական մարմնի, հետին ամսաթվով կեղծ պաշտոնական փաստաթղթեր են ստորագրվել ներկայումս հանգուցյալ պաշտոնյայի հանձնարարությամբ։ Կմանրամասնե՞ք, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը։

– Քրեական գործում կա, որ մի շարք պաշտոնյաներ՝ Ալիկ Սարգսյանը, Գեւորգ Մհերյանը եւ այլք, զբաղված են եղել հետին թվով նոր զեկուցագրեր պատրաստելով, զբաղված են եղել ապացույցներ խառնելով, դրանք վերաբերում են հիմնականում զեկուցագրերին։ Դրանց մասին առավել մանրամասներ կբարձրաձայնվեն դատական նիստերին։ Շատ շատերին են հարցաքննել, ոստիկանության աշխատակիցներին հարցեր են ուղղվել, թե ինչով եք բացատրում, որ ձեր զեկուցագրերի հիման վրա փետրվարի 29-ի իբրեւ թե միջոցառումների ծրագիր է մշակվել, իսկ իրենք էլ, քանի որ նման զեկուցագրեր չեն եղել, մտքում չի տպավորվել, քննիչի հարցադրումներից հետո, փաստաթղթերը ներկայացնելուց հետո հիշել են, որ նման բաներ են արվել եւ արվել են պաշտոնական մակարդակով։

-Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին Փաստահավաք խմբում հարցաքննելու անհրաժեշտություն եղե՞լ է, իրեն հարցաքննե՞լ եք:

– Մեզ մոտ չի հարցաքննվել, հարցաքննելու իրավիճակ եղել է, պարզապես մենք մեր նախագծած հարցաքննությունների ընթացակարգից շեղվեցինք, որովհետեւ չհասցրինք ավարտել մեր գործընթացը։ Մենք առավոտվա գործողությունների հետ կապված հարցաքննել ենք Աֆյանին (խոսքը 2008թ. փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Ալեքսանդր Աֆյանի մասին է,– հեղ.), ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ, այսպես ասած, միջոցառմանը մասնակցած Հայկ Միլիտոնյանին, մի խումբ այլ մարդկանց, որոնք կցկտուր տեղեկություններ էին հայտնում առավոտվա դեպքերին իրենց մասնակցության մասին, կազմակերպված միջոցառման իրական լինելու մասին, եւ հասկանում էինք, որ ոչինչ էլ իրականություն չի եղել, Մարտի 1-ի առավոտն այդպես սկսելու եւ միջոցառման հարկ չի եղել։

– Այսինքն, եթե խանգարող հանգամանքներ չլինեին եւ Փաստահավաք խումբը շարունակեր հարցաքննությունները, Ալիկ Սարգսյանն անպայման հրավիրվելո՞ւ էր:

– Իհարկե, հաստատապես, որովհետեւ, ըստ էության, շատ հարցեր մնացին բաց։ Բայց այսօր Հատուկ քննչական ծառայությանը հաջորդվել է ոստիկանության աշխատակիցների հարցաքննությամբ պարզել այդ հանգամանքները, եւ ընդունել են, որ կեղծիքներ թույլ են տրվել։ Էլ չեմ ասում ոստիկանության պետերի մասին, որոնք իրեղեն ապացույցներ կեղծելու հետ կապված առնչություն են ունեցել, օրինակ` ոստիկանության մեքենան բերել եւ փորձել են անցկացնել պաշտպանության նախարարության մեքենայի փոխարեն, եւ շատ այլ հանգամանքներ կեղծվել են։

ՀԱՅԱՐՓԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031