Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետը չի կարծում, որ իշխանությունը Սերժ Սարգսյանին ձերբակալելու հստակ ծրագիր ունի. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 20,2019 12:19

Ովքե՞ր են «ոչ պաշտոնական տեղեկություններ» սփռում ԶԼՄ-ներում ու սոցցանցերում Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին, խոսում նրա մարտական տրամադրվածության մասին։ Պատասխան՝ այդ մասին առաջին անգամ հայտնել է Միքայել Մինասյանը, իսկ այդ լուրը սկսել են իրար հերթ չտալով մեկնաբանել ՀՀԿ-ականները։ Հարց՝ կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ-ականները ցանկանում են Սերժ Սարգսյանի ձերբակալությունը։ Ո՞ւմ նկատի ունի Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը, երբ ասում է. «Նպատակահարմար չի համարում պաշտոնական մեկնաբանություններ տալ ոչ պաշտոնական տեղեկությունների կամ ոմանց ցանկություններն արտահայտող հրապարակումների կապակցությամբ»։ Այս հարցը բաց է մնում։

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունների շրջանակում այս պահին դժվար թե լուրջ քննարկումներ լինեն Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին։

Փորձագետը չի կարծում, որ իշխանությունը Սերժ Սարգսյանին ձերբակալելու հստակ ծրագիր ունի։ Նա նաեւ փորձեց ենթադրել, թե քաղաքական առումով ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ իշխանությունը Սերժ Սարգսյանի ձերբակալության պարագայում եւ ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ։ Հնարավոր դիվիդենտներից Միքայելյանը նշեց՝ հանրության ուշադրության շեղումը լրատվական «մեյնսթրիմում» հայտնված երկու թեմաներից՝ Ամուլսար ու «Ստամբուլյան կոնվենցիա»։ Ինչպես նաեւ այն կարող է բարձրացնել իշխանության վարկանիշը, որն առանց այն էլ շարունակում է բարձր մնալ։

«Իհարկե, եթե շատ պարզ նայենք, ապա Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության շուրջ քննարկումներն իշխանությանն ավելի ձեռնտու են, քանի «Ստամբուլյան կոնվենցիայի» կամ Ամուլսարի», -նշում է փորձագետը՝ հավելելով, որ խոսքը բավականին բարդ գործընթացների մասին է, ու դրանք նման պարզունակ ռացիոնալ ձեւով չեն իրականացվում։ «Սարգսյանի ձերբակալությունը երկարատեւ հեռանկարում եւս կարող է պրոբլեմներ աոաջացնել։ Դեռեւս չի երեւում Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ավարտը։ Սրանք պետք է հաշվի առնել։ Թեպետ Սերժ Սարգսյանի ձերբակալության հավանականություն կա, սակայն չեմ կարծում, որ այն բարձր Է», – եզրափակեց նա։

ԱՐՇԱԼՈԻՅՍ ՄՂԴԵՍՅՍՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031