Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Շագոյանը ՇՊՀ խորհրդից դուրս գալու եւ Ամուլսարի մասին. «Պայքարս շարունակելու եմ ինձ հասանելի բոլոր միջոցներով»

Օգոստոս 20,2019 12:10

Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ Գայանե Շագոյանը` նշելով Կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին եւ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին` ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ խնդրում է իրեն ազատել Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնից, քանի որ բացարձակապես անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության մոտեցումը Ամուլսարի շահագործման խնդրին: Նաեւ նշել էր, որ կորցրել է վստահությունը, ուստի անհնարին է համարում ներկայացնել Փաշինյանի կառավարությունը Հոգաբարձուների խորհրդում կամ որևէ այլ տեղ:

Տիկին Շագոյանից հետաքրքրվեցինք, գրառումից հետո իրեն արձագանքե՞լ են ԿԳՄՍ նախարարությունից: «Դեռ չեն պատասխանել, կարծում եմ, քանի որ ըստ կարգի՝ այսինքն` գրավոր և ստորագրությամբ, դեռ չեմ ուղարկել դիմումս: Խորհրդից դուրս եմ գալու և ինչպես միշտ պայքարս շարունակելու եմ ինձ հասանելի բոլոր միջոցներով»:

Կրթության, մշակույթի, գիտության եւ սպորտի նախարարությունից էլ փորձեցինք մեկնաբանություն ստանալ: Նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանն Aravot.am-ին փոխանցեց հետեւյալը. «Դա Գայանե Շագոյանի որոշումն է, որը նախարարը հարգում է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Պայքարեկ, բայց թասի ջուրը թափելիս, երեխային էլ հետը դեն չնետեք։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031