Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին ֆեյսբուքյան գրառումները ուղարկվել են ԱԱԾ

Օգոստոս 20,2019 11:58

Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները, մասնավորապես՝ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումները, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքները ստուգելու նպատակով:

Արեւիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Շատ ճիշտ է։ Եթե այդ մարդիկ նման հայտարարություններ են անում, ուրեմն պետք է փաստեր ունենան։ Շնորհիվ իրենց քաղաքացիական մղումների կառավարությունը կբացահայտի այն կոռուպցիոն ռիսկերը, որոնց մասին նրանք բարձրաձայնում են ԶԼՄ-ներում։ Մեր բոլորիս, այդ թվում նաև կառավարության, ուզածն էլ դա է։ Իսկ եթե չկարողանան ապացուցել, ուրեմն պետք է պատասխանատվություն կրեն զրպարտության համար։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031