Լրահոս
Օրվա լրահոսը

Միահեծան իշխանությունը փորձում է մեզ լռեցնել. բողոքի ցույց՝ ՀՀ-ում ԵՄ գրասենյակի առաջ

Օգոստոս 20,2019 11:20

Քիչ առաջ ՀՀ-ում ԵՄ գրասենյակի առաջ մեկնարկեց Մարդու իրավունքների ոտնահարումները՝ ՀՀ-ում խորագրով բողոքի ցույց:

Ցույցի ընթացքում «Այլընտրանքային քաղաքապետարան» թիմը ահազանգ-նամակ հանձնեց ՀՀ-ում Եմ գրասենյակի ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը տեղեկացրեց՝ այդ բովանդակությամբ նամակ երեկ էլ հանձնել են ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանին: Նա ահազանգեց՝ իրենց նկատմամբ իրականացվում են ճնշումներ, բերման են ենթարկում, ոտնահարում իրենց իրավունքները և փորձում իրենց ընդգրկել այնպիսի քրեական գործերում, որոնք «կարված են, հնարովի»:

Սոնա Աղեկյանը վստահեցրեց՝ այս խաղաղ ցույցերի միջոցով իրենք բարձրաձայնում ենք առկա խնդիրները, որոնք արժանի են հասարակական և հանրային քննարկումների միջոցով լուծման: Այնուհետև մտահոգություն հայտնեց. «Սակայն իշխանությունը, միահեծան լինելով, փորձում է մեզ լռեցնել: Եթե որոշ մարդիկ իրենց իրավունք են վերապահում և ասում, որ ՀՀ-ում եղել է հեղափոխություն, ապա ասեմ, որ դա հեղափոխություն չենք կարող կոչել, քանի որ հեղափոխական մղումներն այլ են, և հեղափոխության որևէ դրվագ ՀՀ-ում դեռ չի արձանագրվել: ՀՀ-ում քաղաքային, տեղական իշխանությունները, օրենսդիր և գործադիր իշխանությունները ղեկավարվում են մեկ անձի կողմից: Բռնապետական ռեժիմը փորձում է լռեցնել իրենց իրավունքներին լիարժեք տեր քաղաքացիներին»:

Սոնա Աղեկյանը բոլորին կոչ արեց լինել համարձակ և սիրել Երևանը՝ պաշտպանելով իրենց իրավունքները, որ ունենանք այնպիսի երկիր, որտեղ կա իշխանություն, որից ժողովուրդը չի վախենում:

Երևանի ավագանու նախկին անդամը նշեց՝ ակնկալում են, որ այն կառույցները, որոնց դիմել են, կձեռնարկեն համապատասխան միջոցներ, որ ՀՀ-ում և Երևանում գոյություն ունենա առողջ մթնոլորտ և ունենանք մեր քաղաքացիների խնդիրները բարձրաձայնելու իրավունք և դրան ականջալուր լինեն պատկան մարմինները: Նա նշեց, որ այդ կառույցներից սպասում են համարժեք գնահատականի:

Սոնա Աղեկյանը հայտնեց, որ այժմ մեկնում են Աղյուսագործների 86 հասցե և վերցնելու են կոյուղաջրերեը ու 12.30-ին լինելու են քաղաքապետարանի դիմաց:

Հիշեցնենք՝ օրեր առաջ՝ օգոստոսի 16-ին, Սոնա Աղեկյանը հայտարարեց, որ եթե այս հասցեում ապրող մարդկանց կոյուղագծի հարցը չլուծվի, իրենք կոյուղաջրերով լի դույլերով լինելու են քաղաքապետարանի դիմաց և ամեն ինչ անելու են, որ այդ գարշահոտը շնչի քաղաքապետը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031