Կառավարության որոշման արդյունքում ս/թ հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները ներկայացնում եմ ստորեւ.
Գնդի հրամանատար – 23 հազար դրամ, 7 տոկոս:
Գնդի հրամ. տեղակալ – 20 հազար դրամ 7 տոկոս:
Գումարտակի հրամանատար – 85 հազար դրամ, 12 տոկոս:
Վաշտի հրամանատար – 96 հազար դրամ, 18 տոկոս:
Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 18 տոկոս:
Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:
Շարքային պայմանագրային – 30 հազար դրամ, 18 տոկոս:
Վերը բերված թվերը աշխատավարձի ավելացած մասն են: Այս թվերը տալիս են ընդհանուր պատկերացում, որովհետեւ կախված ծառայության բնույթից, կոչումից այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել: Բանակը բազմաշետ եւ բազմահաստիք կառույց է, եւ վերը հիշատակել եմ բանակային հնարավոր հաստիքների մի փոքր մասը:
Թվով 4 զորամասերում աշխատավարձերի բարձրացումը առայժմ տեղի չի ունեցել, այդ զորամասերի կարգավիճակի բերումով: Շատ արագ այս հարցը նույնպես կլուծվի եւ այդ զորամասերի զինծառայողների համար աշխատավարձի բարձրացումը ուժի մեջ կմտնի ետին թվով, հունիսի 1-ից, այսինքն՝ նրանք գումար չեն կորցնի:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյան,
ՀՀ վարչապետ
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2387721314881583?__xts__[0]=68.ARDDh7jXw8YaQOYeb8mWBP03b4tNxNbtongrhu29jlAu03jhCDoTwzxWpbklv0yddwE6rl9376DwBRyfWpNvM0U76CzgYy2jFGR1jym5mAHSfPXioVtIcrpUUt-Vq18vexEkp-YytfH2QtUyIBynsX80gVjTfh5ZcodqkBBajSFFafGJoHogqkVIjxfLTDrUlsrviXOuKRWpT5F8qsH-KwiMBHWGHAo42-wK-nWKo0rRjEI2oChmmv6pbdqAiSLzEcfbfEGxsYTJ03nnsn28Okmr21Gkf51xrhPklKTz4pM_Am-S7Rnsd0xI5frtPPJttEBSz_rKItrJ2MA4TxruY90P&__tn__=-R