Օգոստոսի 19-ին, ժամը 3-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Լուկաշինի փողոցի տներից մեկում իրեն ծեծում են:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները նշված վայրում պարզեցին, որ 4 քաղաքացու միջև անձնական հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Երևանի 36-ամյա մի բնակիչ ձեռքերով հարվածներ է հասցրել մի կնոջ:
Դեպքի վայրից երկու քաղաքացի կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Այդ ընթացքում նրանք չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հնչեցրել են հայհոյանքներ և կոպիտ կերպ խախտել հասարակական կարգը:
Ոստիկանության բաժնում բերման ենթարկվածներից մեկը շարունակել է հակաօրինական վարքագիծ դրսևորել, հարվածել է աշխատասենյակի պատուհանին, կոտրել այն և վնասել ձեռքը:
Կարդացեք նաև
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն