«Պոբեդա» ավիաընկերությունից հերքել են, որ իրենց օդանավը կոշտ վայրէջք է կատարել Գյումրիի օդանավակայանի թռիչքուղու վրա:
Ավիաընկերությունից մեկնաբանել են, որ վայրէջքից հետո օդանավի զննության արդյունքում հայտնաբերվել է «վնասվածք պոչային կրունկի վրա», որը պաշտպանում է կորպուսը: Կրունկով հպումը տեղի է ունեցել արդեն երկրորդ շրջան մտնելիս:
«Այդպիսով, լրատվամիջոցների հայտարարությունը կոշտ վայրէջքի մասին չի համապատասխանում իրականությանը»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը:
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 12:40-ին, ՌԴ ԱԻՆ օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ «Պոբեդա» ավիաընկերության օդանավը Գյումրու օդանավակայանում կոշտ վայրէջք է իրականացրել:
Կարդացեք նաև
Օդանավում եղել է 173 ուղևոր, տուժածներ չկան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ