Սենթ-Լուիսում շարունակվող շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկության երրորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով հաշտություն կնքեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Մնացած հինգ խաղատախտակների առջեւ պարտիաները նույնպես ավարտվեցին ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը 2 միավորով գլխավորում է Անանդը: Արոնյանը 1,5 միավորով բաժանում է 2-ից 12-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Քանի որ վերջին՝ 12-րդ տեղը առաջին տուրի պարտությունից հետո “միանձնյա” զբաղեցնում է Նեպոմնյաշչին, հետևաբար 2-րդ տուրից հետո Արոնյանը կիսում էր 2-11-րդ տեղերը։ Ի դեպ՝ 3-րդ տուրում ևս գրանցվեցին միայն ոչ-ոքիներ, ուստի մրցաշարային աղյուսակը մնաց անփոփոխ։