Օգոստոսի 19-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 600 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 400 քմ, 600 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ,
Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղում՝ մոտ 1000 քմ,
Կարդացեք նաև
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 200 քմ, Արարատ գյուղում՝ մոտ 5 հա, Հովտաշեն գյուղում՝ մոտ 5000 քմ, Վանաշեն գյուղում՝ մոտ 2000 քմ, Հայանիստ գյուղում՝ 7000 քմ, Արարատ-Վեդի ավտոճանապարհին՝ 2 հա,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1.5 հա, Մուսալեռ-Արևաշատ ավտոճանապարհին՝ 2 հա,
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ մոտ 4000 քմ, 1 հա, Զովաբեր գյուղում՝ 4000 քմ,
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ մոտ 5 հա,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 500 քմ, Հրազդան քաղաքում՝ 1.5 հա, Բյուրեղավան քաղաքում՝ 2 հա, 1000 քմ, Արզնի գյուղում՝ 4 հա, 9000 քմ, Արամուս գյուղում՝ 3000 քմ, Առինջ գյուղում՝ 250 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ 1 հա, Պռոշյան գյուղում՝ 50 հա, Բալահովիտ գյուղում՝ 200 քմ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3 հա, Լուսակերտ գյուղում՝ 500 քմ,
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 300 քմ, 3000 քմ, 3000 քմ,
Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում՝ մոտ 1000 քմ,
Տավուշի մարզի Կայանավան գյուղում՝ 4000 քմ, Արճիս գյուղում՝ 3 հա, Նորաշեն-Չորաթան ավտոճանապարհին՝ 1 հա,
Երևան-Մասիս ավտոճանապարհին՝ 1 հա, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ մոտ 700 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Արտակարգ իրավիճակների նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն