Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչև տեխնիկական խնդիրների կարգավորումը Ռոբերտ Քոչարյանը պետք է գտնվի ազատության մեջ». Քոչարյանի փաստաբանական թիմ

Օգոստոս 19,2019 23:23

Հարգելի գործընկերներ, կից կարող եք տեսնել պաշտպանական թիմի պարզաբանումը՝ գործի (չ)մակագրման, դրա հետ կապված տեխնիկական պատճառաբանությունների և հարակից հանգամանքների մասին: Պարզաբանմամբ ցույց է տրվում առկա պարզաբանումների միջև ներքին հակասությունները, և դրանց անհամապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և նախկին դատական պրակտիկային և անկախ խնդիրների պատճառներից, առկա իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության և արդյունավետ դատական պատշպանության իրավունքների կոպտագույն խախտումներ է պարունակում:

Միջազագային և ՀՀ սահմանադրական իրավունքում գործող ազատության կանխավարկածից բխում է, որ մինչև նշված տեխնիկական խնդիրների կարգավորումը Ռոբերտ Քոչարյանը պետք է գտնվի ազատության մեջ, այլ ոչ կալանավարյում և հետևաբար գործող իրավապահ համակարգը Ռոբերտ Քոչարյանի ազատության իրավունքի հետագա խախտումները բացառելու համար պետք է անհապաղ ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին՝ մինչև տեխնիկական բոլոր խնդիրների լուծում և գործի բնականոն ընթացքի վերականգնում։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031