Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնապահպանների բոլոր տեքստերը ես արդեն լսել եմ 1 տարի առաջ». Փաշինյանը վստահեցնում է՝ կաշկանդված չէ

Օգոստոս 19,2019 21:44

«Որեւէ բանով կաշկանդված չեմ: Եթե, օրինակ, առաջիկայում ի հայտ կգա նոր փաստ կամ հանգամանք, կդիտարկենք այն եւ կհասկանանք՝ դիտարկումը մեզ նոր եզրակացության հանգեցնո՞ւմ է, թե ոչ: Այժմ ինչ ասում եմ, ասում եմ եզրակացության հիման վրա»,-«ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ քիչ առաջ անդրադառնալով Ամուլսարի շահագործման խնդրին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ կարեւոր է այն հանգամանքը, որ Ամուլսարի հանքի ազդակիր համայնքի ներկայացուցիչները փաստարկներ են բերում. «Բայց հաշվի առեք, որ դրանք բոլորը հնչել են նաեւ մեկ տարի առաջ: Այդ փաստարկները ես լսել եմ, մտածել, նախաձեռնել եմ քրեական գործի հարուցում, որ դրանց պատասխանները տրվեն: Չեն կարող ինձ մեղադրել նրանում, որ ես այդ փաստարկները չեմ լսել: Չեմ քնել, կարդացել եմ: Բոլորը երդվում են, որ իրենց փաստարկը ճիշտ է, բայց երդման վրա հո չե՞մ հիմնվելու: Հարգելի բնապահպանների բոլոր տեքստերը ես լսել եմ մեկ տարի առաջ»:

Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, թե ՀՀ կառավարությանն ինչ-ինչ միջազգային ուժեր ճնշում են, որպեսզի Ամուլսարը շահագործվի, Փաշինյանը վստահեցրեց. «Նման բան չի կարող լինել լեգիտիմ կառավարության հետ: Այս ընթացքում կառավարությունը կասեցրել է բոլոր փորձերը, որոնք պարունակել են նման ենթատեքստ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031