Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Եթե Ջերմուկի հանքային ջրերին վնաս չի լինելու, մնացածը մենեջմենթի հարց է»

Օգոստոս 19,2019 21:33
jermuk

«Ըստ փորձաքննության եզրակացության՝ Ջերմուկի ջրերի եւ հանքային ջրերի համար Ամուլսարի շահագործման նախագիծը որեւէ վտանգ չի պարունակում: Սա իմ առաջադրած մյուս պայմանն էր՝ Ջերմուկի ջրերի հաշվին որեւէ նախագիծ չի կարող իրականացվել: Մյուս կետն էլ այն էր, որ երեք գետերի համար կիրառվող հնարավոր վտանգները գտնվում են կառավարելիության շրջանակում»,-«ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ քիչ առաջ անդրադառնալով Ամուլսարի շահագործման խնդրին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում, երբ ասում ենք, որ ռիսկերը կառավարելի են, նկատի ունենք հետեւյալը: Օրինակ՝ Դարբ, Արփա եւ Որոտան գետերի պարագայում կառավարում ենք, որ տասը միավոր աղտոտված ջրի փոխարեն երկու միավոր աղտոտված ջուր լցվի՞ այդ գետերը: Քննչական կոմիտեի նախագահն այս հարցին տվել է պատասխան, որ նման նշաձող չեն դրել: Այն հետեւյալն է՝ անգամ մեկ լիտր աղտոտված ջուր չպետք է արտահոսի դեպի շրջական միջավայր: Այս խնդիրը լուծելու համար ձեւավորվել է հստակ գործողությունների շրջանակ, որպեսզի մեկ լիտր աղտոտված ջուր անգամ չարտահոսի: «Լիլիանն» արդեն տասը այսպիսի մեղմման միջոց է առաջարկել»:

Ըստ Փաշինյանի՝ Ամուլսարի հանքի շահագործմամբ Ջերմուկ քաղաքը չի կորցնի առողջարանային քաղաքի համբավը, քանի որ դրա էությունը հանքային ջրերն են. «Եթե ջրերին վնաս չի լինելու, մնացածը մենեջմենթի հարց է»: Վարչապետը նաեւ նշեց, որ փորձաքննության եզրակացությունում հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության առնչությամբ տրվել են եզրակացություններ, որ ընկերության որոշ տվյալներ եւ գնահատականներ մոլորեցնող են, միջոցների եւ ծրագրերի մի մասը մասնակի են եւ չունեն բավարար պաշտպանվածություն. «Նման բացասական արձանագրություններ կան «Լիդիան»-ի՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատականում: Հարց է ծագում: Եթե նման գնահատական կան, ինչպե՞ս է ՀՀ քննչական կոմիտեն եկել եզրակացության, որ հանքի շահագործումը բնապահպանական տեսանկյունից անվտանգ է: Հարցի պատասխանը մասնակիորեն տվել է քննչական խմբի ղեկավար Յուրի Իվանյանը՝ ասելով, որ ամեն ապացույց գնահատվում է քրեական գործի նյութերի եւ ապացույցների հետ համակցությամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031