Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ազդեցությունը Սեւանի համար կլինի այնքան փոքր, որ հնարավոր չի լինի չափել». Փաշինյանը՝ «Էլարդ»-ի եզրակացության մասին

Օգոստոս 19,2019 21:20

«Էլարդ» ընկերությունն ուներ լիազորություն եւ հեղինակություն՝ այս հարցը լուծելու համար: Այն եւ իր գործընկեր կազմակերպությունը՝ «Թի Ար Սի»-ն, համատեղ իրականացրել են փորձաքննությունը»,-«ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ քիչ առաջ անդրադառնալով Ամուլսարի շահագործման խնդրին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ըստ փորձաքննության եզրակացության՝ Ամուլսարի հանքի շահագործումը չի պարունակում վտանգ Սեւանա լճի համար. «Եթե առաջնորդվենք անգամ ամենահոռետես վարկածով, օրինակ՝ երկրաշարժի դեպքում հանքի լցակույտի ջրերի՝ Սեւանա լճում հայտնվելով, ազդեցությունը Սեւանի համար կլինի այնքան փոքր, որ դա հնարավոր չի լինի չափել: Եթե, օրինակ, մեկը Սեւանի ափին իր մեքենան լվանա, դա, անշուշտ, բնապահպանական վնաս է հասցնելու Սեւանին, բայց այն այնքան փոքր է, որ եթե հետազոտենք՝ լաբորատոր փորձաքննությամբ այլ ազդեցություն չի պարզվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031