Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«27 տարի ով դրսից գալիս է, ասում է՝ արդյունքի համար ժամանակ է պետք». Ռազմիկ Գրիգորյան

Օգոստոս 19,2019 20:25

Թեեւ Հայաստանում ֆուտբոլ մարզաձեւը վերելքի մեջ է,  այդուհանդերձ, կան խնդիրներ, որոնց շուրջ այսօր լրատվամիջոցների հետ իր կարծիքները կիսեց Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի նախկին անդամ, Հայաստանի հավաքականի պաշտոնական առաջին գոլի հեղինակ Ռազմիկ Գրիգորյանը:

«Մենք այսօր ուրախանում ենք «Փյունիկի», «Արարատ Արմենիայի» հաջողություններով, սակայն պետք չէ մոռանալ, որ հաջողություններն այդ թիմերի սեփականատերերի, ֆուտբոլիստների եւ մարզիչների շնորհքն է; Այնպես որ, պետք չէ նրանց այս  հաջողությունը շատ մարդիկ վերագրեն իրենց: Այսօր իմ ասելիքն այն է, որ բոլորս խոսում ենք ֆուտբոլից, բայց արդյունքում մեզանից ոչ-ոք ոչինչ չի անում: Խոսելով շատ առաջ չենք գնա: Ֆուտբոլային կյանք ու 80-ական թվականներից մեծ ճանապարհ անցած տղաներ կան, որոնք մոռացված են, նրանց չեն ճանաչում անգամ ֆուտբոլային աշխարհի այսօրվա որոշ գործիչներ: Սա շատ ցավալի փաստ է: Ֆեդերացիայից սկսած, ով գալիս աշխատում է, ասում է՝ արդյունքի համար ժամանակ է պետք: 27 տարի մենք անկախ առաջնություն ենք անցկացնում ու 27 տարի նույն բանն ենք լսում: Իրականում այդ ժամանակը եկել է ու պետք է լուրջ հետեւություններ անել, քայլեր կատարել այս հարցը լուծելու համար: Հակառակ դեպքում եւս 27 տարի ստիպված սպասելու ենք:

Ոչ ոքի դեմ անձնական ոչինչ չունեմ: Բայց նայեք այսօրվա ֆեդերացիային: Աշխատող ոչ մի նախկին ֆուտբոլիստ չկա: Աշխարհում ուրիշ երկիր չես գտնի, որտեղ ֆուտբոլի ֆեդերացիայում ոչ մի նախկին ֆուտբոլիստ չաշխատի: ՀՖՖ գործկոմը նայեք, որտեղ երեք-չորս հոգի են, որ ֆուտբոլային մարդիկ են: Դրա փոխարեն առողջապահության, տարածքային կառավարման նախարարներն են: Իմ անձնական կարծիքով, գործկոմում առաջին հերթին պետք է ներկայացված լինեն բարձրագույն խմբի թիմերի ներկայացուցիչները: Շուրջ 40 մարզիչ PRO  կարգ ունի: Նրանցից քանի՞սն են աշխատում ակումբներում եւ հավաքականներում: Մարզիչներ ունենք, որոնց եթե շանս տրվի, շատ լավ արդյունքներ կգրանցեն: Իսկ այսօր դրսից, երկու-երեք բացառությամբ,անհայտ մարզիչներ են հրավիրվում, որոնց չենք էլ ճանաչում: Ես ոչ մի պարագայում չեմ հավատա, որ դրսի մի լավ մասնագետ ուղղակի Հայաստանը սիրելով՝ գա այստեղ աշխատի: Մարզիչ կա, որ հայտարարում է, թե Իսպանիայից մի քանի առաջարկ է ունեցել, բայց նախընտրել է «Լոռին»: Այս մանկապարտեզը վերջացնել է պետ: Տեղյա՞կ են մեր ֆուտբոլային չինովնիկները, որ, օրինակ, Երվանդ Սուքիասյանը Զալցբուրգում ֆուտբոլային ակադեմիայի մանկապատանեկանի տնօրեն է: Մեր լավագույն դարպասապահներից Հարություն Աբրահամյանն աշխատում է Իրանում եւ նրանց ազգային հավաքականին հինգ դարպասապահ է տվել: Մի օր մեկն ու մեկնը նրանց ասա՞ց, որ գան, աշխատեն Հայաստանում: Դրսից հրավիրված մարզիչների մոտիվացիան միայն գումարն է: Ինչո՞ւ հայ մասնագետներին շատ թե քիչ նորմալ աշխատավարձ չեն առաջարկում: Ինձ ճիշտ հասկացեք. ստրկամտությունը մեր միջից պետք է վերացնել», – ասաց Ռազմիկ Գրիգորյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031