Լրահոս
Օրվա լրահոսը

Մնում եմ իմ դիրքորոշմանը՝ զեկույցը առավելապես հակասական է կոնկրետ որոշում կայացնելու համար. Լենա Նազարյան

Օգոստոս 19,2019 19:55

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով, որի ընթացքում հայտնեցի իմ դիրքորոշումը և մտահոգությունները Էլարդ կազմակերպության փորձաքննության Ամփոփում, եզրակացություններ և տվյալների բացեր հատվածի վերաբերյալ: Ինձ համար դժվար է հավատալ, որ ես ընթերցել եմ նույն զեկույցը, որն ընթերցել է Քննչական կոմիտեն և միանշանակ եկել այն եզրակացության, որ ռիսկերը կառավարելի են: Կարդալիս ես ունեի այն զգացողությունը, որը ես միշտ ունենում էի միջազգային հետընտրական զեկույցներ ուսումնասիրելիս. երբ նախ կարդում ես բոլոր ընտրախախտումների վերաբերյալ փաստերի արձանագրումը, և վերջում կարդում ես մի ամփոփում, որտեղ եզրահանգվում է, որ թեև եղել են գործընթացի որոշակի խախտումներ, բայց ընդհանուր առմամբ, ընտրությունները մեկ քայլ առաջ էին: Նույն կերպ Էլարդի փորձագետները զեկույցում տրամադրում են հանքի շահագործման թույլտվության հիմքում ընկած ՇՄԱԳ-ի արժանահավատությունը կասկածի տակ դնող գնահատականներ և եզրահանգումներ, սակայն վերջնական ամփոփման մեջ հանգում են այլ եզրակացության: Զեկույցի հետ կապված իմ մտահոգությունները չփարատվեցին և ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է կոնկրետ որոշում կայացնելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031