Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Աճեմյան. «Բավարար ժամանակ ու լիարժեք իշխանություն ունեցել եք փաստերով խոսելու, հետևաբար կամ հիմա ապացույցներ ներկայացրեք»

Օգոստոս 19,2019 20:07

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՔԾ մամլո խոսնակն այսօր մեկնաբանել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ քրեական գործով, այդ թվում՝ մարտիմեկյան կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Երկակի տպավորություն եմ ստացել: Մի կողմից, իհարկե, ուրախ եմ, որ մեր կուսակցության ղեկավարի հանդեպ այս պահին քրեական հետապնդում չի իրականացվելու:

Մյուս կողմից մինչ այժմ, տարիներ ի վեր հասարակությունը կարծես թե այլ բան էր լսում. ինչ-որ ճամպրուկներով Բաղրամյան տարվող փողերից, Մարտի 1-ի սպանություններից, կոռուպցիոն գործարքներից, Ամուլսարի լիցենզիայից և այլն: Փաստորեն, եթե Սերժ Սարգսյանը որևէ գործով կասկածյալ կամ մեղադրյալ չի, ուրեմն այս ամենը կարո՞ղ ենք ենթադրել, որ սուտ էր: Կամ հերյուրա՞նք: Միգուցե ամենասովորական մանիպուլյա՞ցիա: Գնալով օդում կախվող հարցերն ավելի են շատանում, փոխանակ պարզաբանումներն ավելանան ու վերջապես մարդիկ տեսնեն, թե ովքեր են իրական մեղավորները:

Չէ, այդպես անկեղծ չի, այդպես չի ստացվի: Բավարար ժամանակ ու լիարժեք իշխանություն ունեցել եք փաստերով խոսելու, հետևաբար կամ հիմա ապացույցներ ներկայացրեք մինչև հիմա ձեր կողմից հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ, կամ վերկացեք ասեք, որ տարիներ շարունակ խաբել եք ժողովրդին, երրորդ նախագահից կերտելով մեր պետության բոլոր պրոբլեմների մարմնավորում՝ դեմոնիզացնելով նրան:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Ապացույցը՝ մեր երկիրն է, իր թալանված վիճակով, դատաիրավական համակարգով, բարոյահոգեբանական կարգավիճակով։

  2. Լուսինե says:

    Ո՞վ պիտի ապացուցի, ձեր դատաիրավական համակա՞րգը, թե Սահմանադրական դատարանը։ Եթե Սերժ Սարգսյանը բիզնեսմեն չէր, որտեղից է նրա ունեցվածքը, կամ նրա ընտանիքի անդամների ունեցվածքը։ Նրանք հանցագործներ են ժողովրդի աչքերում և բավական է ելույթներ ունենաք ձեր նախկին հովանավորներին պաշտպանելով։ Դուք բոլորդ քաղաքական դիակներ եք և մի փորձեք ինչ-որ բան ապացուցել, ավելի շատ բորբոքելով մարդկանց։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031