Օգոստոսի 12-14 Թբիլիսիում կայացավ Կենդոյի 8-րդ միջազգային սեմինար` Ճապոնիայից ժամանած կենդոյի 19 վարպետների մասնակցությամբ, որին մասնակցում էր նաև Հայաստանը ներկայացնող Երևան Կեն Յու Կայ կենդոյի ակումբը։ Այս մասին Aravot.am-ին հայտնեց ակումբի նախագահ Արթուր Սիմոնյանը:
Ակումբը արդեն երրորդ անգամն է մասնակցում Վրաստանում անցկացվող նման սեմինարի` Վրաստանի Կենդոյի Ֆեդերացիայի նախագահ Գիորգի Լեկաշվիլիի հրավերով։ Այս տարի սեմինարին մասնակցում էին ակումբի նախագահ Արթուր Սիմոնյանը (1- ին դան ), Քրիստինա Ավանյանը (1- ին դան), Աշոտ Մխոյանը, Գագիկ Չարչյանը եւ Էդուարդ Ավանյանը։
Մեր զրուցակիցը հայտնեց, որ նման սեմինարների և որակավորման քննությունների մասնակցությունը մեծ նշանակություն ունի ակումբի մարզիկների զարգացման և ՀՀ-ում Կենդոյի տարածման համար։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ