Լրահոս
Օրվա լրահոսը

«Օգանովսկու դեմ ցուցմունք տված Կամո Մնացականյանը Սամվել Բաբայանի աճեցրած մարդն է». Վահան Բադասյան

Օգոստոս 19,2019 18:40

«Ես էլ եմ հարց առաջ քաշում՝ կարո՞ղ էր Օգանովսկին արժանահավատ ցուցմունք տալ Քոչարյան Ռոբերտի մասով, որ տվեց, թե հրաման է կատարել, ոչ միայն Քոչարյանի, այլեւ ՊՆ նախարարի, Մովսես Հակոբյանի կամ ինչ է նշանակում արժանահավատ ցուցմունք, տվել է այնպիսի ցուցմունք, ինչպիսին, որ եղել է» Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը՝ անդրադառնալով գնահատականներին, թե ինչքանով է արժանահավատ «Մարտի 1-ի» գործով Կամո Մնացականյանի ցուցմունքը Արցախի հերոս Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու դեմ:

Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործով Կամո Մնացականյանն է ցուցմունք տվել Օգանովսկու դեմ:

Անդրադառնալով Սամվել Բաբայանի պարզաբանմանը՝ իր եւ Կամո Մնացականյանի կապի վերաբերյալ՝ Վահան Բադասյանն ասաց. «Սամվել Բաբայանը հերքում է կապը, ասում է, թե հազարավոր համախոհներ ունի, ու ինչ-որ մեկն էլ կարող է հանցագործ լինել, բայց ինքը պատասխան չի տալիս դրա համար, միաժամանակ ասում է՝ տարիներ առաջ հանձնարարություն է տվել այդ նույն Կամո Մնացականյանին պատժել: Սա ապացուցում է, որ Սամվել Բաբայանը, լինելով ՊՆ նախարար, կարողանում էր հանձնարարություն տալ ոստիկանությանը, որովհետեւ այնտեղ եղբայրն էր, ինքն էր նշանակել, դատարաններին, որովհետեւ ինքն էր բոլորին նշանակել, որ բոլորին պատժեն:

Իհարկե, Կամո Մնացականյանները՝ աֆերիստները, Օգանովսկիները, դեռեւս 1992 թվականների սկզբներից եղել են Բաբայանի աճեցրած մարդիկ, Բաբայան Սամվելին աճեցրել է պաշտոնական Երեւանը՝ Վազգեն Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, իսկ աճեցրել են Սամվել Բաբայանին՝ իշխանությունը զավթելու, այն բռնի  պահելու համար: Օգանովսկին ու մյուս մականունավորները՝ այդ թվում նաեւ Կամո Մնացականյանը, եղել են Սամվել Բաբայանի մարդիկ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Հետո…Ամոթ է վերջապես…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031