Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանին պարզաբանեցին՝ ինչու են փակվել ԱԺ-ի դարպասները

Օգոստոս 19,2019 17:25

«Ասում են` Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուրեմն հանքի շահագործումը կախված է լինելու միայն ժողովրդի դիրքորոշումից: Քանի դեռ ժողովուրդը դեմ է՝ Ամուլսարը չպիտի շահագործվի»,-ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, որը նույնպես մասնակցում էր այսօր Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցող բողոքի ցույցին:

Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց աղմուկ չանել, միմյանց չվիրավորել: Նա կրկնեց, որ, եթե ժողովուրդն ասում է՝ ոչ, Ամուլսարը չպիտի շահագործվի: Տիկին Զոհրաբյանն ասաց, որ ինքն էլ է զարմացել՝ ինչու են հանրային տարածք համարվող Ազգային ժողովի այգու դռները փակել. «Բա որ այգին բացում էիք՝ ասում էիք՝ սա ձերն է, նախագահականը ձերն ա, բա էս ո՞նց եղավ, որ էս պահին, էս րոպեին իրանցը չի»:

Ապա տիկին Զոհրաբյանը մոտեցավ ոստիկաններին՝ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են արգելում քաղաքացիներն այս պահին մտնել իրենց հանրային տարածք:

Ոստիկանության պաշտոնյան հարցին հարցով պատասխանեց՝ տիկին Զոհրաբյան, դուք այս տարածքի իրավական ռեժիմին ծանո՞թ եք:

«Իհարկե ծանոթ եմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Ոստիկանն էլ հակադարձեց՝ եթե ծանոթ լինեիք, այդ հարցը չէիք տա: Ապա ոստիկանները տիկին Զոհրաբյանին ուղեկցեցին անվտանգության աշխատակցի մոտ, որը բացատրեց՝ ինչո՞ւ են արգելում ԱԺ այգի մուտք գործել:

Նաիրա Զոհրաբյանը ցույցի մասնակիցներին փոխանցեց անվտանգության աշխատակիցների պատճառաբանությունը: Նրա խոսքով, փետրվարին հանրապետության նախագահի հրամանագրով նման ֆորս մաժորային իրավիճակներում այսպիսի տարածքները դադարում են համարվել հանրային տարածքներ եւ այնտեղ մուտք գործելու իրավունք չկա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031