Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Ոստիկանության Արաբկիրի բաժնում գտնվող բերման ենթարկված անձանց հետ։
Տեղում պարզվել է, որ մեկ անձ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն պարզելու քաղաքացու առողջական վիճակը։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է Ամուլսարի հանքի հետ կապված իրադարձությունների դիտարկում:
Կարդացեք նաև
Այսօր Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 5 ահազանգ, և Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
հանրային կապերի բաժին