Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել են Ոստիկանության բաժին. իրականացվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաների դիտարկում
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է Ամուլսարի հանքի հետ կապված իրադարձությունների դիտարկում:
Քիչ առաջ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 5 ահազանգ, և Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:
Ոստիկանության բաժնում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:
Կարդացեք նաև
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
հանրային կապերի բաժին