Հայաստանը ռուսաստանցիների ամենանախընտրելի զբոսաշրջային ուղղությունն է: Այդ մասին են վկայում OneTwoTrip զբոսաշրջային ծառայության տվյալները, որոնք պատրաստվել են ՏԱՍՍ գործակալության համար:
Նշվում է, որ Հայաստանը ռուսների համար նախընտրելի զբոսաշրջային ուղղությունն է երկրորդ տարին անընդմեջ. միջինը գնված ավիատոմսերի 8.5%-ը բաժին է ընկնում հենց Հայաստանին:
Առաջատարների շարքում են Իտալիան և Թուրքիան, որոնք նախորդ տարի զբաղեցնում էին համապատասխանաբար 5-րդ և 10-րդ հորիզոնականները: Ընդ որում, նախկինում առաջատար եռյակում էր Վրաստանը, որի հետ ուղղակի ավիահաղորդակցությունը դադարեցվել է 2019թ. հուլիսի 8-ից: Այս տարի Վրաստանին հաջողվել է մնալ վարկանիշային աղյուսակի 5-րդ տեղում՝ շնորհիվ հունիսին խոշոր զբոսաշրջային հոսքի, ասվում է հետազոտության մեջ:
Նախընտրելի ուղղությունների տասնյակում են հայտնվել Իսպանիան, Ուզբեկստանը, Գերմանիան, Տաջիկստանը, Ֆրանսիան և Ղըրղըզստանը: Ընդ որում, թոփ-10-ից դուրս են մնացել Մոլդովան և Ուկրաինան:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ