Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 16-ը Հայաստանի նկարիչների միությունում կգործի ճանաչված նկարիչ, քանդակագործ Հաղթանակ Շահումյանի «Պատրանք եւ իրականություն» խորագրով ցուցահանդեսը: Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետը նշեց, որ սա իր 39-րդ ցուցահանդեսն է, իսկ Հայաստանում 4-րդը, որից 2-ը Երեւանում է բացվել, 2-ը` Արցախում:
Նա նշեց, որ այս ցուցահանդեսում իր տարբեր շրջանի գործեր են ցուցադրվելու, կան նաեւ նոր աշխատանքներ: «Իմ ծննդյան 75-րդ տարեդարձն է, իսկ նկարիչները ցուցահանդեսներով իրենք իրենց նվեր են անում»,- ժպտալով ասաց Հաղթանակ Շահումյանը:
Հավելենք, որ նրա գործերին հատուկ են ֆիգուրատիվ մտածողությունը, իրականության էքսպրեսիոնիստական և խորհրդապաշտական ընկալումները։ Հաղթանակ Շահումյանի աշխատանքների մի մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, Վարշավայի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում եւ այլուր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հաղթանակ Շահումյանի լուսանկարը` ֆեյսբուքյան էջից