«Վարչապետն ասել է այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար, ինքը չի ասել պետք է շահագործվի: Ես չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգն ավարտվել է, սպասենք»,-այսօր այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդիրների շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բնապահպանների, ակտիվիստների, Ջերմուկի բնակիչների եւ այլոց հետ հանդիպումից հետո: Կարապետյանն ասաց, որ մի քանի ժամ հետո կհրապարակվի այս քննարկման սղագրությունը. «Այնտեղ շատ հարցերի պատասխաններ կգտնեք: Մենք վերջնական որոշման մասին կհայտարարենք»:
Դիտարկմանը՝ բնապահպանները պնդում են, որ անհրաժեշտ է նոր փորձաքննություն իրականացնել, Կարապետյանը պատասխանեց. «Այս պահին չենք տեսնում հիմքեր նոր ուսումնասիրության համար»:
Այսօր Բաղրամյան 26 հասցեում բողոքի ցույց են անում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման, բնապահպանները պնդում են՝ փորձաքննությունը թերի է, եւ իրականում քննչականը ոչ թե մասնագիտական փորձաքննություն է իրականացրել, այլ ELAD ընկերությունն ընդամենը ստուգել է «Լիդիան Արմենիայի» տրամադրած տվյալները: Բնապահպանները պնդում են՝ Լիդիանի» ներկայացրած ՇՄԱԳ-ը թերի է եւ ենթակա է ուժը կորցրած ճանաչելու»:
Իսկ Քննչական կոմիտեն էլ վստահեցրել է՝ Ամուլսարի փորձաքննության գործով քրեական հետապնդման հիմքեր չկան, եւ ներկայացրեց փորձաքննության արդյունքները, որտեղ նշված էին, թե հանքի շահագործման ռիսկերը վերահսկելի են, ծրագրի տարածքի եւ Ջերմուկի թերմալ, տաք աղբյուրների միջեւ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Երկրաշարժի դեպքում ազդեցությունը կրած ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ