Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անգամ հարցը ձեւակերպեք Չինարիի առնչությամբ, ես նույն պատասխանն եմ տալու». ՊՆ խոսնակ

Օգոստոս 19,2019 15:03

«Ես տեղ, դեպք եւ ժամանակ չեմ ասում». Հովհաննիսյանի խոսքով՝ զինված ուժերն իր առօրյա աշխատանքով է զբաղվում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է՝ Տավուշի սահմանամերձ Չինարին այլեւս չի կարող գնդակոծվել հակառակորդի կողմից:

Ռազմական եւ քաղաքական հարցերի մեկնաբան Արթուր Եղիազարյանն էլ պնդում է՝ դա ապատեղեկատվություն է. ըստ նրա՝ հայկական կողմն ունի դիրքային բարելավում, բայց դա չի նշանակում, թե գյուղն այլեւս զերծ է գնդակոծությունից:

Իրավիճակի առնչությամբ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում շեշտեց. «Եթե անգամ հարցը ձեւակերպեք Չինարիի առնչությամբ, ես նույն պատասխանն եմ տալու՝ ես տեղ, դեպք եւ ժամանակ չեմ ասում»:

Հովհաննիսյանի խոսքով՝ զինված ուժերն իր առօրյա աշխատանքով է զբաղվում. «Եվ դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ տարբեր հատվածներում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031