Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի «Արմենիա» ռեստորանը բոյկոտում են՝ ընդդիմադիր թեկնածուների դեմ ներկայացրած հայցի պատճառով

Օգոստոս 19,2019 14:42

Ավելի քան 100 մարդ բացասական գրառում են թողել Մոսկվայի «Արմենիա» ռեստորանի հասցեին՝ ռեստորանի սեփականատիրոջ կողմից Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում չգրանցված ընդդիմադիր թեկնածուների դեմ ներկայացրած հայցից հետո: «Անկոր» ընկերությունը պահանջում է 551 հազար ռուբլի ընդդիմադիր քաղաքական գործիչներից՝ պնդելով, որ ցույցերի օրը ստիպված է եղել փակել ռեստորանը:

Բացասական գնահատականների մեծ մասը թողնվել է ռեստորանի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև TripAdvisor հավելվածում: Հիմնականում դրանցում բողոքում են սպասարկումից:

Մասնավորապես, պնդում են, որ հաստատությունում սնունդը վատն է, աղմկոտ է, կեղտոտ, ճաշացանկն աղքատիկ է, ինչպես նաև անձնակազմն անհարգալից է և տգետ: Որոշ մեկնաբանություններում ռեստորանին ուղղակիորեն քննադատում են ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ ներկայացրած հայցի համար: Facebook-ի մի շարք օգտատերեր կոչ են անում բոյկոտել ռեստորանը, իսկ մյուսները կարծիք են հայտնում, որ այդ հաստատությունը պետք է սպասարկի Ռոսգվարդիային:

Բացասական մեկնաբանություն թողնողներից մեկը գրել է, որ նախկինում հաճախ էր գալիս «Արմենիա», բայց այսուհետ «ոտք չի դնի»:

Այս պահին Facebook-ում ռեստորանի վարկանիշը 5 բալանոց սանդղակում ունի 2 միավոր:

«Արմենիա» ռեստորանից առայժմ չեն մեկնաբանել բացասական գնահատականների հոսքի հետ կապված այդ իրավիճակը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031