Օգոստոսի 19-ին Թուրքիայում պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանք ներկայացնում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովորդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP)։
Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարության՝ Ադնան Մըզրաքլի նկատմամբ հարուցվել է 9 քրգործ, Ահմեթ Թուրքի նկատմամբ՝ 6, իսկ Օզգյոքչեի նկատմամբ՝ 7։ Առաջադրված մեղադրանքները հիմնականում առնչվում են «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» և «ահաբեկչության օգտին քարոզչություն անելու» հետ։
Թուրքական աղբյուրը նշում է, որ ոստիկանությունը շրջապատել է վերոնշյալ քաղաքների քաղաքապետարանի շենքերը։
Առայժմ հայտնի չէ քաղաքապետները ձերբակալված են, թե ոչ։