Հրապարակվել է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում 2008թ. ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նախաքննական ցուցմունքը: Ներկայացնում ենք հարց ու պատասխանից մի ուշագրավ հատվածի սղագրությունը՝ առանց խմբագրման:
– 2011 թ. հունվարի 18-ին 1in.am լրատվական կայքին տված ձեր հարցազրույցում դուք նշել եք. «Ես Խաչատուրովից էլ շատ լավ ինֆորմացված եմ, ավելի լավ գիտեմ ամեն ինչ, էդ մարդիկ փողոցների տեղը չգիտեին, Երեւանը չեն ճանաչում, էդ մարդիկ դրսից եկած ի՞նչ գիտեն Պրոսպեկտ, Մաշտոց, Լեոյի փողոց էտը գդե…»: Հայտնեք, թե ի՞նչ տեղեկատվության եք ավելի լավ տիրապետել, քան կայազորի պետը եւ մյուս ստորաբաժանումների ղեկավարները:
– Խոսքը վերաբերում է փողոցներին, Երեւանի փողոցներին, որ Խաչատուրովը չէր տիրապետում, ինչից բարկացել եմ, իմ տեղակայման տեղն իմանալուց հետո ռազմական ոստիկանության աշխատակիցներին հրահանգել եմ մնալ Կառավարության շենքի դիմաց:
– 2011 թ. փետրվարի 11-ին 1in.am լրատվական կայքը հրապարակել է «Վլադիմիր Գասպարյանը փոշմանել է» վերնագրով նյութերը, որում հրապարակվել է ձեր նամակը 2011 թ. հունվարի 28-ին տպագրված ձեր հարցազրույցի երկու պատասխանները` ձեր կողմից սրբագրված տարբերակով ներկայացնելու վերաբերյալ: Հատկանշական է երկրորդ պատասխանի ձեր խմբագրումը, ըստ որի առաջարկել եք պատասխանը հետեւյալ կերպ. «Խաչատուրովը կապ չունի, ճիշտ չեք ինֆորմացված: Ռազմական ոստիկանությունն ուղեկցել է զորքին, որովհետեւ էդ մարդիկ, զորքերը երեւի փողոցները չգիտեն, Երեւանը չեն ճանաչում, էդ մարդիկ (խոսքը զինվորների մասին է) որտեղից իմանան Պրոսպեկտ Մաշտոց, Լեո փողոց: Մենք նրանց ուղեկցել ենք իրենց տեղերը…»: Ո՞րն է նշված պատասխանի խմբագրման նպատակը: Դրանով արդյոք փորձ եք արել քողարկե՞լ այն տեղեկատվությունը, որին դուք իրականում տիրապետել եք ավելի լավ, քան Խաչատուրովները:
Կարդացեք նաև
-Ես որեւէ ինֆորմացիայի չեմ տիրապետել: Խոսքը վերաբերել է փողոցներին չտիրապետելուն, որ ռայոնից եկած զինվորներին կարողանային տեղավորել այդ փողոցներում:
Ըստ ցուցմունքի արձանագրության