Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Ապատեղեկատվություն է, թե Չինարին այլեւս չի գնդակոծվում. մեր ԶՈՒ-ն, սակայն, 1 առավելություն ունի». Արթուր Եղիազարյան

Օգոստոս 19,2019 13:30

Ինչպես հայտնել էինք, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է՝ Տավուշի սահմանամերձ Չինարի գյուղն այլեւս չի կարող գնդակոծվել հակառակորդի կողմից, մինչդեռ քաղաքական եւ ռազմական հարցերի մեկնաբան Արթուր Եղիազարյանը Aravot.am-ի հետ զրույցում պնդեց՝ ապատեղեկատվություն է այն, թե Չինարին այլեւս չի գնդակոծվում. «Որովհետեւ հակառակորդի դիրքային փոփոխություն այդ հատվածում տեղի չի ունեցել: Հակառակորդը որ դիրքում նստած էր, նույն տեղում հիմա էլ է նստած: Այլ է հարցը, որ հայկական կողմը բարելավման որոշակի աշխատանքներ է արել եւ դիրքային բարելավման արդյունքում կարողացել է մեծացնել վերահսկողությունը հակառակորդի որոշ դիրքերի հանդեպ: Ինժեներական աշխատանքներով այդ ամենն ամրակայվել է, բայց հակառակորդն այդտեղից հետ չի քաշվել: Իհարկե, կա դրական տեղաշարժ, բայց չի կարելի տարածել, թե անվտանգ է, բան է… մարդիկ կարող են շփոթության մեջ ընկնեն, մտնեն անտառ…»:

Արթուր Եղիազարյանը մեզ տեղեկացրեց, որ «Չինարին այլեւս չի կարող գնդակոծվել» վերտառությամբ լուրն առաջինը կարդացել է օգոստոսի 18-ին՝ «Հայկ Ստեփանյան» անունով օգտատիրոջ գրառմամբ. «Խնդրին անդրադարձա, որովհետեւ ԶԼՄ-ներն առանց ճշտելու տարածում էին գրառումը: Այսօր զարմացա, որ Արարատ Միրզոյանն էլ է գրել: Այո, Վրաստանից ՀՀ եկող գազատարի վերահսկման մասով տեղեկությունը ճիշտ է, բայց Չինարիի չգնդակոծվելը ճիշտ չէ: Պաշտոնյաներն ավելի զուսպ պետք է լինեն ու ճշտեն տեղեկությունը: Իսկ գազատարի հատվածքը հակառակորդն ուզում էր վերահսկեր՝ ավելի մեծացներ վերահսկողությունը, բայց հայկական կողմն է դիմել գործողության եւ այդ հատվածում բարելավել իր դիրքերը»:

Մեր զրուցակիցը պնդեց՝ Չինարին գնդակոծման համար հասանելի է, պարզապես հայկական կողմը մեկ առավելություն է ձեռք բերել. «Նա զսպող դեր ունի այն դիրքերի հանդեպ, որոնցից կրակում էր հակառակորդը: Այսինքն, Չինարիի ուղղությամբ կրակոցները կարող են նվազել, բայց այնպես չի, որ դրանք բացառված են առհասարակ»:

Ի դեպ, տեղեկատվական հարթակներում Չինարիի հետ կապվածի համատեքստում հղում է արվում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ Տավուշի սահմանագոտում հայկական կողմի դիրքերի բարելավումը հաստատող հայտարարությանը, սակայն նկատենք՝ խոսնակն առաջխաղացումը հաստատել էր, բայց չէր անդրադարձել կոնկրետ Չինարիի հատվածին: Նա հաստատել էր այն տեղեկությունները, որ հայկական կողմն առաջխաղացում ունի Տավուշի սահմանագոտում, իսկ այդ մասին լուրերը շրջանառվել էին այն բանից հետո, երբ ադրբեջանական քարոզչամեքենան ապատեղեկատվություն էր տարածել այն մասին, թե իրենք Պապաքարի հատվածում առաջխաղացում ունեն:

Արթուր Եղիազարյանն էլ իր հերթին նշեց՝ Պապաքարի բարձունքում տեղի ունեցածը Չինարիի հատվածի հետ կապ չունի, եւ այդ տեղանքից գազատարն անգամ տեսանելի չէ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Բա էն թրաշամանուկը, (ներողութիւն, հայերէն՝ սափրամանուկը) ուրիշ բաներ է ասում։

    Մէկդ մէկից տեղեակ չէք՝ ներառեալ երկրի առաջին դէմքերը։ Նոյն ձեւով էլ երկիրն էք կառավարում։ 😊

    Յ.Գ. Էդ խելքի պնյուճակը երեւի մտածել է, թէ Ամուլսարի աղմուկը 1 օրով կը խլացնի ..

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031