Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրորեն վտանգավոր արարքներ կատարած անձանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար անհրաժեշտ է ստանալ դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը. Շիրակի մարզային քննչական վարչության պետ

Օգոստոս 19,2019 12:51

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանը Մարալիկ քաղաքի հրապարակում հերթական հանդիպումն է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում Շիրակի մարզի Անի համայնքապետարանի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ, 314-րդ հոդվածի 1-ին և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված, հանրային մեծ հետաքրքրություն ունեցող քրեական գործի ելքով շահագրգիռ, Անի համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջելու առիթով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ։

Հանդիպման ընթացքում Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանը լսել է քաղաքացիների մտահոգությունը, որից հետո պարզաբանել է, որ քրեական գործի ընթացքը լուծելու և առերևույթ հանրորեն վտանգավոր արարքներ կատարած անձանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար անհրաժեշտ է ստանալ դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը։

Նշված եզրակացությունը սեղմ ժամկետներում ստանալու պրոցեսը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի և մարզի քննչական վարչության ղեկավարության ուշադրության կենտրոնում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումների շարունակական լինելու վերաբերյալ։

ՀՀ Քննչական Կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031