Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության մանրամասները. Հանցագործության հետքերը վերացնելու նպատակով բենզինով հրկիզել է Ժիրայր Բասմաջյանի դիակը և ամառանոցը

Օգոստոս 19,2019 12:09

Օգոստոսի 17-ին, ժամը 23.30-ին, ԱԻՆ Լոռու մարզի փրկարարական վարչության «911» ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պուշկինո գյուղում տուն է այրվում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ այրվել է 1973 թ. ծնված Ժիրայր Բասմաջյանի` Պուշկինո գյուղում գտնվող ամառանոցը, իսկ ամառանոցի խոհանոցում հայտնաբերվել է Ժիրայր Բասմաջյանի կիսամոխրացած դիակը:

Դիակը օգոստոսի 18-ին նախնական զննության է ենթարկվել փորձագետի կողմից. պարզվել է, որ դիակի վրա առկա են բազմաթիվ կտրած-ծակած վերքեր: Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Ստեփանավանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 17-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ժիրայր Բասմաջյանի ամառանոցում վերջինիս և Գարգառ գյուղի 20-ամյա մի բնակչի միջև անձնական հարցերի պարզաբանման շուրջ վիճաբանություն է եղել, որի ընթացքում փոխադարձ քաշքշել և հարվածել են միմյանց, ապա երիտասարդը խոհանոցի սեղանից վերցնելով դանակը՝ բազմաթիվ հարվածներ է հասցրել Ժ.Բասմաջյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան:

Հանցագործության հետքերը վերացնելու նպատակով բենզինով հրկիզել է Ժ.Բասմաջյանի դիակը և ամառանոցը: Այնուհետև իրենց տանը հագուստը փոխել է, դեպքի պահին հագին եղած արյունոտ հագուստը և կոշիկները դրել է պոլիէթիլենային տոպրակը և նետել Գարգառ գյուղի մոտով անցնող Չայլաղ գետը:

Կատարված քննչական փորձարարության և որոնողական միջոցառումների արդյունքում հրկիզված ամառանոցում, կիսայրված վիճակում, հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որի շեղբի վրա առկա են եղել արնանման հետքեր:

20-ամյա երիտասարդը նույն օրը, ժամը 18.50-ին, հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է:

 

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031