Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Փայլան. «Լռելու դեպքում հերթը կհասնի Անկարային ու Ստամբուլին». Ermeni haber

Օգոստոս 19,2019 12:29

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն  մեկնաբանել է Թուրքիայի իշխանությունների կողմից Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներին պաշտոնանկ անելու մասին Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունը:

Պոլսահայ պատգամավորը Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում գրել է, որ 4 ամիս առաջ Դիարբեքիրի, Վանի և Մարդինի շրջաններում ժողովրդի ճնշող մեծամասնությունն իր ձայնը տվել էր HDP-ից առաջադրված քաղաքապետների թեկնածուներին: Մինդեռ հիմա նրանց փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարներ  են:

«Բոլոր քաղաքական կուսակցությունները, ինչպես նաև հանրությունը, պետք է արձագանքի ժողովրդի կամքին հակառակ արված այդ ստոր գործընթացին: Լռելու դեպքում հերթը կհասնի Անկարային ու Ստամբուլին»- նշել է Փայլանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031