Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Մոսկվայում էլ քաղաքապետեր են փոխվում, բայց աղբահանությունը դրա հետեւանքով «կոլապսի» չի ենթարկվում

Օգոստոս 19,2019 12:00

Ամեն օր Մոսկվան մի քանի միլիոն մարդ է ընդունում ու ճանապարհում, այս քաղաքի փողոցները սակայն մաքրությունից փայլում են, աղբամաններն էլ դատարկ են օրվա գրեթե բոլոր ժամերին: Այգիներում, դալաններում ու քաղաքի ծածուկ վայրերում նույնպես աղբ չկա կուտակված: Այնպես չէ, որ Մոսկվան չեն աղտոտում: Մոսկվայում էլ աղբի պակաս չկա, այստեղ էլ բնակիչները, զբոսաշրջիկները շրջապատը կեղտոտում են, բայց աղբահանության համակարգն այնքան օպերատիվ է աշխատում, որ շուրջբոլորը մշտապես մաքուր է երեւում:

Մոսկվայում էլ քաղաքապետեր են փոխվում, բայց աղբահանությունը դրա հետեւանքով «կոլապսի» չի ենթարկվում, որովհետեւ, այստեղ համակարգը ռելսերի վրա դրված է եւ անձերով չէ պայմանավորված: Աղբահավաք ընկերությունը ամենածածուկ վայրերում էլ է աղբը հավաքում:


Մեր երկրում ինչ ծրագիր էլ լինի` «Մաքուր Հայաստան» թե` մեկ այլ, աղբի խնդիրը չի լուծվի` քանի դեռ աղբը երկրից մաքրելու ծրագիրը համակարգային չէ, աղբավայրերի կառավարման հարցն էլ բաց է:
Մեզ մոտ աղբահանության հիմնական շեշտը դրվում է երեւացող տեղերի վրա, սակայն բանուկ ճանապարհներից շեղվելու դեպքում տարիներով կուտակված աղբակույտերի ենք ականատես լինում: Այդ խնդիրը ոչ միայն մարզերում է, այլեւ` մայրաքաղաքում:


Ցանկացած այգու կամ կանաչ գոտու խորքերում հայտնվելու դեպքում, բացառությամբ մի քանիսի, որոնցում պահպանություն կա եւ սեփականատերը տարածքի մաքրությունը սեփական ուժերով է ապահովում, աղբակույտերի կհանդիպեք, ընդ որում, ամիսներով, տարիներով կուտակված աղբի:

Մեզ մոտ աղբը մաքրվում է միայն աղբամաններից ու դրանց շրջակայքերից: Հակառակ պարագայում աղբահավաք ընկերությունները աղբամանից ու դրա մերձակա տարածքից այն կողմ չեն անցնում:

Ոչ տեսանելի տարածքներում էլ աղբն այնքան է կուտակվում, որ ոչ միայն տեսարանն է փչացնում, այլեւ` էկոլոգիական խնդիրներ առաջացնում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

17.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    “А слона-то я и не приметил”. Նույնիսկ առաջին կուրսի ուսանողը ընտրված թեմայով ավելի կշռադատված և հիմնավորված հոդված կներկայացներ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031