Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունն ընդդեմ «Հայփոստի» գործը դեռ դատարաններում է

Օգոստոս 19,2019 11:00

Գլխավոր դատախազությունը «Հայփոստի» դեմ գործով պահանջել էր 95.706.256,0 ՀՀ դրամ գումարի բռնագանձում: Դրա համար տասը տարի պահանջվեց: Դատարանն այս տարվա փետրվարին հայցը բավարարել է:

Դատարանի վճռով «Հայփոստ» ՓԲ ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձվի 95.706.256,0 ՀՀ դրամ:

«Հայփոստ» ՓԲ ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 95.706.256,0 ՀՀ դրամի երկու տոկոսը՝ որպես պետական տուրքի գումար:

«Հայփոստը» բողոքարկել է 9 հատորանոց գործով կայացրած վճիռը:

Ըստ հայցվոր դատախազության, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի միջեւ կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ «Հայփոստը» պարտավորվել է մատուցել ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 1330-Ն որոշմամբ սահմանված կարգով իրականացված վիճակահանության արդյունքում չշահած կտրոններ տիրապետող ֆիզիկական անձանց պարգեւավճարի վճարման ծառայություններ, ինչպես նաեւ ուղեցույցով սահմանված կարգով իրականացված վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակների համար ֆիզիկական անձանց բոնուսների հաշվարկման եւ վճարման ծառայություններ:

ՊԵԿ-ն էլ իր հերթին իրավունք ուներ պահանջել պայմանագրով նախատեսված ծառայությունները մատուցել պատշաճ կարգով՝ պայմանագրի պայմաններին համապատասխան: Եթե պահանջները չբավարարվեր, ապա ՊԵԿ-ն իրավունք ուներ «Հայփոստից» պահանջել վերադարձնելու ամբողջ խմբաքանակի համար վճարված գումարը:

Գլխավոր դատախազությունը պարզել էր, որ «Հայփոստի» մի շարք աշխատակիցներ, որոնք աշխատել են որպես փոստային բաժանմունքի պետի կամ օպերատորի պաշտոններում, հանդիսանալով առեւտրային կազմակերպության ծառայողներ, չարաշահելով իրենց կարգադրիչ լիազորությունները, եւ այդ լիազորությունները երրորդ անձանց օգտին օգտագործելով, ՀԴՄ կտրոնների խմբաքանակներում կեղծ՝ իրականում կազմակերպությունների անվամբ չելքագրված եւ վերջիններիս ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող ՀԴՄ կտրոններ պարունակող խմբաքանակներն են ընդունել անձնագրերի պատճեններով, որոնք ձեւակերպել են առանց այդ քաղաքացիների ներկայության եւ ելքագրելով ընդհանուր 95.706.256 ՀՀ դրամ բոնուսային գումար՝ պետությանը պատճառել են ծանր հետեւանքներ առաջացնող գույքային վնաս:

Ի դեպ, այդ աշխատակիցները, բոնուսային գումար ձեւակերպելիս եւ ելքագրելիս, հանդես են եկել «Հայփոստի» անունից, գործել են վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա, կատարել են պաշտոնի անձնագրով նախատեսված որոշակի աշխատանքներ՝ աշխատանքային օրենսդրության եւ ներքին իրավւսկան ակտերի պահանջներին համապատասխան:

Նշենք, որ ընդհանուր իրավասության դատարանում նշված գործերով դատաքննությունը ընթացել է արագացված կարգով եւ ամբաստանյալներն ընդունել են առաջադրված մեղադրանքը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

17.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031