Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիդիան Ինթերնեյշնլ». «Փորձաքննության եզրակացությունը հաստատեց շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Լիդիանի խիստ զգուշավոր մոտեցումը»

Օգոստոս 19,2019 09:44

«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ»  հանդես է եկել հայտարարությամբ է, որտեղ ասվում է, որ Ընկերությունը ՀՀ Քննչական կոմիտեին է տրամադրել Ամուլսարի Ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ «Earth Link & Advanced Resources Development» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների  իր պատասխանները:

Փորձաքննության եզրակացության հայերեն և անգլերեն լեզուներով պատճեններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ Լիդիանի պատասխանների հայերեն տարբերակը հասանելի է այստեղ:

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսն այս առիթով ասել է, – «Փորձաքննության եզրակացությունը հաստատեց շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Լիդիանի խիստ զգուշավոր մոտեցումը: Լիդիանի պատասխանները եզրակացության մեջ տեղ գտած առաջարկություններին արդեն իսկ վկայում են շրջակա միջավայրի նկատմամբ Ընկերության պատասխանատու վերաբերմունքի մասին: Պատասխանները հրապարակվել են, և անկողմնակալ վերաբերմունք ունեցող յուրաքանչյուր անձ կարող է լիովին տեղեկացված լինել՝ ծանոթանալով դրանց»:

Պարոն Սելլերսը նաև նշել է, «Շրջակա միջավայրի պահպանության՝ Լիդիանի միջոցառումները համապատասխանում և հաճախ նույնիսկ գերազանցում են միջազգային բոլոր կիրառվող չափանիշները, դրանք արդեն իսկ գնահատվել և հաստատվել էին շրջակա միջավայրի վրա ազդեցության համապարփակ գնահատման շրջանակներում, ինչի հիման վրա Ընկերությունը ստացել է ընդերքօգտագործման թույլտվությունները»:

«Լիդիանը տրամադրել է փորձաքննության շրջանակներում իրենից պահանջված ցանկացած տեղեկատվություն, և տրամադրված ողջ տեղեկատվությունը համապատասխանում է շրջակա միջավայրի նախորդ գնահատումների և բազմաթիվ աուդիտների շրջանակներում Ընկերության կողմից տրամադրված տեղեկատվությանը: Տրամադրված տեղեկատվությունը ավելի քան բավարար էր, որպեսզի Փորձաքննության եզրակացության հեղինակները կարողանային մասնագիտական եզրահանգումներ կատարել, և այդ եզրահանգումները համապատասխանում են փորձաքննության առարկա հանդիսացող խնդիրները նախկինում ուսումնասիրած միջազգային այլ փորձագետների եզրահանգումներին»:

Լիդիան ընկերությունը Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության համապարփակ գնահատման գործընթացի հիման վրա տրված ընդերքօգտագործման թույլտվությունների համաձայն։ Այդուհանդերձ, անցած տարվա հուլիսից սկսած Լիդիանի Ամուլսարի ծրագիրը բնապահպանական երեք աուդիտի է ենթարկվել և Ընկերությունը լիարժեք համագործակցել է բոլոր փորձաքննական մարմինների հետ։

«Լիդիան Արմենիա» ընկերության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031