Այսօր մի հոդված է «թափառում» սոցցանցերում, որտեղ գրված է, թե իբր Օգանովսկու դեմ ցուցմունք տված Կամո Մնացականյանը Սամվել Բաբայանի համախոհն է։ Պատվիրատուն փորձում է մի ձեռքով երկու անհայտ բան բռնել, սակայն հաշվի չի առնում մի շարք հանգամանքներ, որոնք պարզագույն, հնարավորինս պրիմիտիվ ձևով ներկայացնում ենք ստորև.
1. Տվյալ անձը Կամո Մնացականյան անունով մինչև 2000 թ.-ը մի շարք հանցանքների համար հենց Սամվել Բաբայանի հրահանգով պատասխանատվության է ենթարկվել։
2. Սամվել Բաբայանը դուրս է եկել Երևան ՔԿՀ-ից 2018թ. հուլիսի 15-ին, Կամո Մնացականյանը ցուցմունքը տվել է հուլիսի 7-ին։
3. Իբր թե հետախուզման մեջ գտնվող Կամո Մնացականյանը ազատ քայլում է Արցախում։
Կարդացեք նաև
4. Իսկ սա ուղեղի առավելագույն տկարությունը ունեցողների համար է. Սամվել Բաբայանը ունի տասնյակ հազարներով համախոհներ և չի կարող բոլորի համար պատասխանատվություն ստանձնել։ Սամվել Բաբայանի անունը խառնել Մարտի 1-ին կամ դրանից բխող ցուցմունք տվողներին, առնվազն «շանտղություն» է, իսկ մեծ հաշվով՝ «սեփական հորը չճանաչելու» չափ լկտիություն։
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ