Օգոստոսի 16-ին, ժամը 06:30-ին վերսկսվել են ս.թ. օգոստոսի 14-ին Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքները:
Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ (14 փրկարար), մարզային փրկարարական վարչության երկու հրշեջ-փրկարարական ջոկատ (10 հրշեջ-փրկարար) և «Արևիկ» ազգային պարկի 6 աշխատակից:
Հրշեջ-փրկարարները մարել են 5 ծառի կոճղ:
Ժամը 09:00-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Ծխացող օջախներ չկան:
Կարդացեք նաև
Անվտանգությունից ելնելով ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի կարգադրությամբ տեղում իրականացվում է հերթապահություն:
Ս. թ. oգոստոսի 18-ին, ժամը 18:05-ին հրդեհը մարվել է:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ