Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներն ավարտեցին մրցելույթները Տալլինում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Մեր տղաներից երկուսը՝ 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը եւ 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը եզրափակչում էին, սակայն երկուսն էլ վճռորոշ գոտեմարտերը տանուլ տվեցին, համապատասխանաբար, թուրք եւ վրացի մրցակիցներին ու տուն են վերադառնալու արծաթե մեդալով:
Ավելի վաղ 72 կգ քաշային Սամվել Գրիգորյանը երկրորդ սփոփիչ գոտեմարտում պարտվել էր Իրանի ներկայացուցչին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ