Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող ոմն Կամո Մնացականյան․ «Փաստինֆո»

Օգոստոս 18,2019 18:06

«Մարտի 1-ի ցուցարարների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը» վարկածի ուղղությամբ ՀՔԾ-ն սկսել է աշխատել մեկ տարի առաջ ու այս համատեքստում ցուցմունք տվող «վկաների» փնտրտուքն «արդյունքներ է» գրանցել 2018 թվականի ամռանը: Իսկ արդյունքը չակերտների մեջ ենք վերցնում, քանի որ վկայի կարգավիճակում է հայտնվել Ասկերանի բնակիչ, հանցավոր անցյալ ունեցող, հետախուզման մեջ գտնվող ոմն Կամո Մնացականյան, որը զինվորական չի եղել, 2008 թվականի մարտի իրադարձություններին Երեւանում չի եղել, բայց պատրաստակամ ցուցմունք է տվել իր «լսածի» մասին: Ի դեպ, պատերազմի հերոս Օգանովսկու դեմ ցուցմունք տված Կ. Մնացականյանը համարվում է Սամվել Բաբայանի համախոհներից, մականունը` «աֆերիստ»:

Թե ինչպես է հետախուզման մեջ գտնվողը Երեւան ժամանելուն պես հայտնվել ՀՔԾ-ում` հայտնի է թերեւս իրեն, ՀՔԾ-ին եւ  նրա` Երեւան վերադարձը կազմակերպած անձին: Բայց պետք է նկատենք, որ հարցաքննությունն իսկապես հետաքրքիր է անցել` այն տեղի է ունեցել 2018 թ․ հուլիսի 7-ին, տեւել է  2 ժամ: Ցուցմունքը գրել է ՀՔԾ քննիչը` առանց որեւէ հարց տալու վկային: Նկատենք, որ խոսքը գնում է ոչ թե վկայի լրացուցիչ հարցաքննության, այլ առաջին անգամ հարցաքննելու մասին, ու քննիչն անգամ կենսագրական բնույթի տեղեկություններ չի ճշտել, իսկ հերոսի դեմ տված ցուցմունքից հետո էլ մոտը գեթ մեկ հարց չի առաջացել:

Իսկ ինչ ցուցմունք է տվել Կ. Մնացականյանը…. Ըստ էության այն, ինչը մեկ տարի անց հայտնվել էր միջազգային լրատվամիջոցի նյութի մեջ:

«2018 թ․ մարտի  1-ին եւ  2-ին  Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերից հայտնում եմ հետեւյալը. ինքս նշված իրադարձությունների ժամանակ Երեւանում չեմ եղել, գտնվել եմ Արցախում: Նշված դեպքերից հետո ինձ սկսեց հետաքրքրել, թե Ղարաբաղից ովքեր են գնացել Երեւան ու մասնակցել այդ դեպքերին… Մարտի 1-ի դեպքերից հետո  եղան մարդիկ, ովքեր անմիջապես  հարստացան ու մինչեւ օրս շատ լավ են ապրում: Տիրող խոսակցություններից իմացել եմ մարդկանց անուններ, ովքեր մասնակցել են  այդ դեպքերին: Այդ մարդկանց շարքում է եղել իմ ընկերոջ, ներկայումս  հանգուցյալ, Մարտունու շրջանի Ճաևտաև գյուղի բնակիչ Ռուբիկի որդին` Կամոն»: Ըստ վկայի` վերջինս նշված ժամանակահատվածում ծառայելիս է եղել ՊԲ-ում որպես պայմանագրային զինծառայող, իսկ 2008 թ. մարտի իրադարձություններից հետո դուրս եկել բանակից:

Ու լսածը վկայակոչելով` Կամո Մնացականյանը  ցուցմունք է տվել, թե 1500 զինվոր տեղափոխվել է Երեւան` Օգանովսկու ղեկավարությամբ, հետո հիշում, որ նրանց, իբր, հատկացվել է զինվորական համազգեստ դեռ Արցախում, ապա` պնդում, թե նրանցից 20 հոգու առանձնացրել են ժողովրդի վրա կրակելու համար, իսկ մնացած 1500-ը օդ են կրակել: Ընդ որում` ըստ նրա ցուցմունքի, այդ 20 հոգու մեջ է եղել նաեւ նրա վկայակոչած Կամոն:

Նման ցուցմունք ստանալով` քննիչի մոտ ոչ մի հարց չի առաջացել, նա պարզապես «գրել է», շարվածքն ապահովողի դերում է եղել, վկան ընթացքում ինչ-որ բաներ է «հիշել» ու ինքն իրեն լրացրել: Անգամ չի հարցրել` լավ, ով քեզ, իբր, պատմել է այդ ամենը, նույնպես «հարստացողների»  մեջ է, ինքն անձամբ կրակե՞լ է, իսկ եթե կրակել է, ապա ինչու ՀՔԾ-ն նրան մեղադրանք չի առաջադրել:

 

Նյութնա ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Օգանովսկու ցուցմունքները մեզ լրիվ բավական են: Զորքը Ղարաբաղից բերել են Երևան, բերել են: Զգեստափոխել են, մեքենաների համարներն էլ փոխել ու դարձրՀաստատել էել Հայաստանի ՊՆ-ի ? ԱՅՈ!: Կառավարական տուն Ղարաբաղի զորքերը բերել են? Բերել են: Այս ցուցմունքները Օգաբովսկին մի քանի անգամ հաստատել է? Հաստատել է: Սա է հիմնականը: Մնացածը մանրունքներ են: Օգանովսկին ասում է նաև , որ կառավարական տանը հանգրվանած զգեստափոխ դիպուկահարները կառավարական տան ճանճերին էին դիպուկահարում: Դրան էլ հավատացինք:Հետո?

    • Gagik says:

      Օգանովսկին եկելա փետրվարի 24-ին։ Էն բանից հետո երբ Լևոնականները փորձեցին պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանին, Գագիկ Մելքոնյանի միջոցով բանակը ու երկրապահը ներքաշելով հեղաշրջում անել։ Էտել հիշացնեմ, որ ռազմական դատախազ Գագիկ Ջհանգիրյաննել դասալքլել էր ու գնացել խառնվել էր քաղաքակությանը օպերայում ելույթ էր ունենում։
      Մանվելին ու Գագիկինել Լևոննի ինքնախոստովանակն ցուցմունքը կա, որ ասումա իրանց հետ բանակցել եմ իրանք անցել են մեր կողմը։
      Օգանովսկիի գալու նպատակը անհրաժեշտության դեպքում Տուշոնկին ու իր թիմին վնասազերծելն էր, եթե հանկարծ փորձեին զենքի դիմել։
      Օգանովսկիենց գալու շնորհիվ տուշոնկեն վախեցավ ու հանգիստ նստեց տեղը, բայց մյուս 95-96 հին ընտրակեղծարար երկրապահները Մյասնիկ Մալխասյան, Սասուն Միքայելյան, Մուշեղ Սաղաթելյան և այլն դեռ վտանգ ներկայացնում էին։

      Դիպուկահարը հա կարա մեկի ոչնչացնի, ով ասենք արաբ տեռորիստի պես ժողովրդի մեջ թաքնված նռնակա նետում ներքին զորքերի վրա ու սպանումա կապիտան Համլետ Թադևոսյանին 10նյակներին վիրավորումա։
      Էտ չի նշանակում ժողովրդի վրա կրակել։

      Դիպուկահարներ էտ գործում հաստատ պետք կգաին։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031