Տալլինում այսօր ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի հավաքականի երկու ըմբիշ եզրափակչում է: Չեմպիոնի կոչման համար 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը գոտեմարտելու է թուրք Քերեմ Քամալի հետ, իսկ Շանթ Խաչատրյանին՝ 67 կգ, մնացել է հաղթահարել Վրաստանը ներկայացնող Գիորգի Շոթաձեի վերջին արգելքը:
Մեր մարզիկներից նախորդ օրը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը պարտվել էր իրանցի մրցակցին, իսկ այսօր Սամվել Գրիգորյանը պետք է սփոփիչ երկու գոտեմարտ անցկացնի բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք նվաճելու համար:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ