Համահայկական 7-րդ ամառային խաղերի բասկետբոլի տղամարդկանց՝ Գլենդել-Բեւեռլի Հիլզ թիմերի հանդիպման մեծ ընդմիջմանը ցուցադրական մրցելույթ ունեցան ԲԿՄԱ-ի եւ ԱԻՆ-ի հաշմանդամություն ոունեցող բասկետբոլիստները:
Նրանց խաղին հետեւում էր նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, որը Aravot.am-ին ասաց, որ շատ ողջունելի է նման ակտիվությունը: «Մենք պետք է ամեն ինչ անենք, աջակցենք հաշմանդամություն ունեցող մարզիկներին, պարալիմպիկ խաղերի մասնակիցներին, որպեսզի նրանք իրենց հասարակության լիարժեք անդամ զգան եւ ներառական գործընթացները, որոնք տեղի են ունենում, հետապնդում են ամենափոքր տարիքից կրթության առանձնահատուկ կարիք ունեցողների, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առանձնահատուկ պայմաններ ապահովելու նպատակ: Եվ նոր սերունդների համար այսպիսի խաղերը, մրցաշարերը սովորական կդառնան»,-ասաց նախարարը:
Մեր հարցին, թե առողջ ապրելակերպը սոցիալական այս խավի շրջանակներում արմատավորելու եւ տարածելու նպատակով կառավարությունը երկար տարիներ անցկացնում էր «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» եւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթները, դրանք շարունակվելո՞ւ են, մեր զրույցին ներկա փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը վստահեցրեց, որ այդ ծրագրերը շարունակվելու են:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ