ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի նախաձեռնությամբ արդեն 3 տարի իրականացվում է «Շիրակ» ավտոարշավը։
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ամենագնացներն անցան Բանդիվան-Սեպասար-Կարմրավան-Հարթաշեն-Մուսայելյան բնակավայրերի դաշտերով, լեռներով ու ձորերով և հասան «Թռչկանի» ջրվեժ՝ հաղթահարելով ճանապարհի դժվարանցանելիությունը։ Այս տարի ավտոարշավին միացել են Xterra Club Armenia ակումբի անդամները:
Ավտոարշավի նպատակը շիրակյան բնության գեղատեսիլ վայրերի բացահայտումն ու արտաճանապարհային արշավների մասսայականացումն է։ Մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է։ Ավտոարշավով հետաքրքրված են նաև կանայք։
«Շիրակ» ավտոարշավի կազմակերպիչներն այս ընթացքում միացան նաև «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի «Տնակից տուն մեկ քայլ է» նախագծին։
Կարդացեք նաև
«Շիրակ» ավտոարշավի PR պատասխանատու՝ Նազելի Էլբակյան